• Latest news

Որո՞նք են լյարդի վնասվածության նշանները

31 հուլիսի, 2022  23:30

Լյարդը մարմնի ամենակարեւոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է արյան դետոքսիկացման, ճարպերի եւ ածխաջրերի նյութափոխանակության ու հիմնական նյութերի արտադրության համար, որոնք ապահովում են մարմնի այլ մասերի աշխատանքը:

Eat This, Not That! պորտալը ներկայացրել է լյարդի վնասվածքի մասին վկայող նշաններից.

  1. Ըստ Քլիվլենդի կլինիկայի, հեղուկի կուտակումը վնասված լյարդի ամենատարածված ախտանիշն է: Հեղուկի կուտակումը կարող է ձեռքերի, ոտքերի կամ որովայնի այտուց առաջացնել: Դա տեղի է ունենում, երբ լյարդը դադարում է արտադրել ալբումին՝ սպիտակուց, որը կանխում է հեղուկի հոսքը արյան անոթներից դեպի հյուսվածքներ: Դուրս եկող հեղուկը կարող է կուտակվել կոճերի, ոտքերի եւ որովայնի հատվածում՝ առաջացնելով ցավոտ այտուց:
  2. Ախտանշաններից է նաեւ դեղնախտը՝ աչքերի կամ մաշկի դեղնացումը: Դա տեղի է ունենում, երբ լյարդը չի կարողանում ճշգրիտ կերպով զտել բիլիռուբինը արյունից: Այն բնական քիմիական նյութ է, որն արտադրվում է արյան կարմիր բջիջների կողմից:
  3. Մուգ մեզ. այն կարող է լինել նարնջագույն, սաթագույն կամ շագանակագույն: Սա լյարդի վնասված լինելու եւս մեկ նշան է, որը վկայում է արյան մեջ բիլիրուբինի կուտակումը: Եթե ​​նկատում եք, որ ձեր մեզը սովորականից ավելի մուգ է, դուք պետք է հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին:
  4. Լյարդի վնասվածք ունեցող որոշ մարդկանց մոտ կարող է կղանքի փոփոխություններ նկատվել: Այն կարող է լինել սովորականից ավելի բաց, դեղնավունից կավային կամ նույնիսկ մոխրագույն ու սպիտակավուն: Սա կարող է ցույց տալ, որ վնասված լյարդը դժվարությամբ է մշակում լեղը, ինչի պատճառով կղանքը դառնում է դարչնագույն:
  5. Լյարդը գտնվում է որովայնի աջ վերին հատվածում, կրծքավանդակի հետեւում եւ անմիջապես ներքեւում։ Վնասված լյարդը կարող է ուռել՝ ճնշում գործադրելով մոտակա հյուսվածքների վրա եւ ցավ պատճառելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll