• Latest news

Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել սուրճից կտրուկ հրաժարվելը

1 օգոստոսի, 2022  17:15

Սուրճից կտրուկ հրաժարվելը կարող է  հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսին են գլխացավը, հոգնածությունն ու անգամ յուրատեսակ խանգարմունքները։ Որպեսզի նման խնդիրների առաջացման հավանականությունը հասցվի նվազագույնի, նյարդաբան Լեւ Կամիշեւը (Ռուսաստան) խորհուրդ է տալիս աստիճանաբար կրճատել սուրճի օգտագործումը, այլ ոչ թե միանգամից հրաժարվել դրանից։

«Քնկոտություն նույնպես կարող է առաջանալ, դա կապված է այն բանի հետ, որ օրգանիզմը հետ է վարժվում առանց արտաքին նեյրոխթանիչների աշխատանքային վիճակը պահելուց»,- ավելացրել է մասնագետը։

Ինչպես տեղեկացրել է «Говорит Москва»-ն, մասնագետը նաեւ խորհուրդ է տվել սուրճ չխմել ցերեկը ժամը 2-4-ից հետո։

Հիշեցնենք, որ խորհուրդ չի տրվում նաեւ սուրճ խմել այն ժամանակ, երբ ստամոքսը դատարկ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել