• Latest news

Ո՞րն է խոլեստերինի վտանգավոր բարձր մակարդակի ախտանիշը

2 օգոստոսի, 2022  16:40

Մաշկի վրա հատուկ գոյացությունների առկայությունը կարող է վկայել խոլեստերինի վտանգավոր մակարդակի մասին՝ ըստ ընտանեկան թերապեւտ Լաուրա Փարդիի: Մասնագետը Eat This, Not That!-ին պատմել է այդ վտանգավոր մակարդակի մասին։  

Մասնագետի խոսքով՝ բարձր խոլեստերինով մարդկանց մոտ մաշկի վրա կարող են առաջանալ քսանթոմաներ՝ դեղնավուն գույնի մանր ճարպային նորագոյացություններ։ Դրանք կարող են լինել տարբեր ձեւերի եւ չափերի, բայց առավել հաճախ հայտնվում են աչքերի տակ։ 

«Քսանթոմաները մարմնում լիպիդային լուրջ անհավասարակշռության ֆիզիկական դրսեւորումն են, եւ այն մարդիկ, որոնք մաշկի վրա ունեն նման նորագոյացություններ, պետք է արյան թեստ հանձնեն խոլեստերինի մակարդակը ստուգելու համար»,-ասել է Փարդին։ 

Նաեւ ավելորդ քաշը կարող է վկայել լիպիդային նյութափոխանակության խանգարումների մասին։ Գեր մարդկանց մոտ դեպքերի ճնշող մեծամասնությունում գրանցվում է խոլեստերինի բարձր մակարդակ։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել