• Latest news

Ինչո՞վ կարող է բուսակերությունը վտանգավոր լինել կանանց համար

15 օգոստոսի, 2022  09:45

Միջին տարիքի կանանց մոտ, ովքեր երբեք միս չեն ուտում, ազդրի կոտրվածք ստանալու հավանականությունը կարող է ավելի մեծ լինել, քան այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս եւ/կամ ձուկ են ուտում, պարզել են գիտնականները BMC Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները կասկածում են, որ մարմնի ցածր զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) եւ սննդանյութերի պակասը որոշակի դեր են խաղում:

ՄԶԻ-ն օրգանիզմում ճարպի քանակության գնահատումն է, որը հիմնված է քաշի եւ հասակի վրա: Հետազոտությանը մասնակցած բուսակերների միջին ՄԶԻ-ն մի փոքր ավելի ցածր էր, քան միս ուտողների մոտ:

Հետազոտության հեղինակ, Անգլիայի Լիդսի համալսարանի Սննդի գիտության եւ սննընդունման դպրոցի գիտությունների դոկտոր Ջեյմս Վեբսթերը բացատրել է, որ ավելի քիչ ճարպային զանգված ունեցող մարդիկ ընկնելիս ավելի քիչ ամորտիզացիա ունեն, իսկ ընկնելը ազդրի կոտրվածքների 90 տոկոսի պատճառն է։

Վեբսթերը թվարկել է այն քայլերը, որոնք բուսակերները կարող են ձեռնարկել իրենց ոսկորները ավելի լավ պաշտպանելու համար. դա առողջ քաշի պահպանումն է։

Բացի այդ, շատ մրգեր եւ բանջարեղեն, ընկույզներ, լոբազգիներ եւ ամբողջական ձավարեղեն ուտելն ապահովում է ոսկորների առողջության եւ կոտրվածքների կանխարգելման համար անհրաժեշտ սննդանյութերի մեծ մասը, հավելել է նա։

Ծխելուց եւ չափից շատ ալկոհոլ օգտագործելուց հրաժարվելը եւ կանոնավոր մարզվելը եւս կօգնեն պահպանել ոսկորների ամրությունը։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել