• Latest news

Ո՞ր դեղամիջոցները առավոտյան երբեք չի կարելի խմել 

15 օգոստոսի, 2022  10:39

Բժիշկ, թունաբան Նիմա Մաջլեսին Eat This, Not That!-ին պատմել է մոտ հինգ տարբեր դեղամիջոցների մասին, որոնք առավոտյան ընդունել  չի կարելի։

Մասնագետի ցուցակը գլխավորում են մկանները հանգստացնող միջոցները, ինչպիսիք են ցիկլոբենզապրինը, մետոկարբամոլը, որոնք քնկոտություն են առաջացնում եւ հաճախ ընկնելու, բերանի չորացման եւ փորկապության են հանգեցնում։

Այդ դեղամիջոցներն ավելի լավ է լընդունել քնելուց առաջ, նախազգուշացրել է բժիշկը։
Մասնագետը նաեւ պատմել է կավա սննդային հավելումների մասին, որը հաճախ օգտագործվում է իր անկսիոլիտիկ ազդեցության պատճառով:

Ցավոք, դրա օգտագործումը կարող է կենտրոնացման հետ կապված խնդիրներ առաջացնել: Առավոտյան խուսափեք այն ընդունելուց։ Ավելի լավ է այն ընդունել քնելուց առաջ, խորհուրդ է տվել մասնագետը։

Մասնագետի ցուցակում հաջորդը հակահիպերտոնիկ դեղամիջոցներն էին, ինչպիսիք են բետա-բլոկլերները եւ կալցիումային ալիքների արգելափակումները, որոնց ընդունումից օրվա ընթացքում պետք է խուսափել: «Քնելուց առաջ այդ դեղերի ընդունումը կարող է որոշակի առավելություններ ունենալ սրտանոթային համակարգի համար: Իսկ կողմնակի ազդեցություններից մեկը հաճախ հոգնածությունն է: Ուստի առավոտյան այդ դեղերի ընդունումը կարող է ամրապնդել այդ ազդեցությունը»,- բացատրել է բժիշկը:

Բժիշկ Մեջլասին պատմել է նաեւ, որ խոլեստերինի դեմ դեղամիջոցներն ավելի լավ է ընդունել երեկոյան, քանի որ ենթադրվում է, որ խոլեստերինի մեծ մասը ձեւավորվում է վաղ առավոտյան:

«Սովորաբար, դրանցից շատերը քնկոտություն են առաջացնում: Քնելուց առաջ դրանք ընդունելն իմաստ ունի՝ օրվա ընթացքում բազմաթիվ անցանկալի կողմնակի ազդեցություններից խուսափելու համար»,- հավելել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել