• Latest news

Ինչո՞վ են ճանճերը վտանգավոր

18 օգոստոսի, 2022  18:43

«Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ Մոսկվայի մարզի գրասենյակի սննդի հիգիենայի վերահսկողության բաժնի ղեկավար Նադեժդա Ռաեւան պատմել է, թե ինչու են ճանճերը վտանգավոր։

Փորձագետի խոսքով՝ ճանճը շատ մեծ քանակությամբ աղիքային վարակների եւ հելմինթիկ վարակների կրող է։

«Ճանճի մարմնի վրա մինչեւ 11 միլիոն տարբեր միկրոօրգանիզմներ կան, իսկ մինչեւ 22 միլիոն տարբեր միկրոօրգանիզմ կա ճանճի աղիքներում, այսինքն՝ այն նստվածքներում, որոնք նա թողնում է»,- պատմել է Ռաեւան Sputnik ռադիոյին:

Նրա խոսքով՝ ճանճերից ազատվելու համար անհրաժեշտ է վերահսկել սենյակի մաքրությունը եւ կանխել սննդի փչացումը։

«Փչացող մթերքները պետք է պահել սառնարանում, իսկ այն մթերքներ, որոնք կարող են գտնվել սենյակային ջերմաստիճանում, օրինակ՝ հրուշակեղենը կամ միրգը, ծածկել կափարիչով կամ պահել այդ տեսակի արտադրանքի համար նախատեսված հատուկ ցանցերի տակ»,- պարզաբանել է փորձագետը։

Ճանճերի դեմ պայքարում շատ արդյունավետ են նաեւ կպչուն ժապավենները, սակայն դրանք պետք է ճիշտ օգտագործել, նշել է Ռաեւան, փոխանցում է «Մոսկվա-24»-ը։

«Լավագույն տարբերակը ժապավեններ կախելն է այն հատվածում, որտեղից միջատները սովորաբար սենյակ են ներխուժում, օրինակ՝ պատուհանների դիմաց»,- հավելել է նա։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել