• Latest news

«Ալերգիա գրավիտացիայից». երիտասարդ կինը օրական մինչեւ 10 անգամ ուշագնաց է լինում  հազվագյուտ հիվանդության պատճառով

31 օգոստոսի, 2022  13:45

Երբեմնի հիպերակտիվ 28-ամյա երիտասարդ կինն այժմ գամված է անկողնուն եւ տառապում է ուշագնացության նոպաներից՝ «գրավիտացիայի նկատմամբ ալերգիայի» հայտնվելուց հետո, գրում է  Daily Mail-ը։

Լինդսի Ջոնսոնը՝ Մեն նահանգի Բանգոր քաղաքից, չի կարողանում ավելի քան երեք րոպե ոտքի վրա կանգնել՝ առանց գիտակցությունը կորցնելու եւ հիմնական գործերն անելու համար հույսը դնում է իր ամուսնու վրա։ Հատկապես վատ օրերին կինը կարող է օրական մինչեւ 10 անգամ ուշաթափվել։

Բժիշկների մոտ տարիներ շարունակ այցելություններից հետո այս տարվա սկզբին տիկին Ջոնսոնի մոտ ախտորոշվեց Պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշը:

Պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշը սրտի կծկումների հաճախության անոմալ եւ արագ աճ է, որն առաջանում է կանգնած կամ նստած վիճակում եւ կարող է գլխապտույտի կամ ուշագնացության հանգեցնել։ Այս հիվանդությունն ախտորոշելն այդքան էլ հեշտ չէ։

Երբ մենք կանգնում ենք, ձգողականությունը բնականաբար արյան մի մասը քաշում է դեպի որովայնը, ձեռքերը եւ ոտքերը: Սովորաբար օրգանիզմի ավտոմատ արձագանքը փոխհատուցում է այդ փոփոխությունը՝ մի փոքր ավելացնելով սրտի կծկումների հաճախությունը՝ արյան նորմալ հոսքը պահպանելու համար:

Սակայն այս համախտանիշով մարդկանց մոտ այդ ռեակցիան ճիշտ չի գործում, եւ նրանց սրտի կծկումների հաճախությունը կտրուկ աճում է՝ ի պատասխան արյան ճնշման հանկարծակի փոփոխության, ինչը սրտխառնոցի, գլխապտույտի եւ նույնիսկ ուշագնացության է հանգեցնում:

Ստամոքսի եւ մեջքի ցավերից Ջոնսոնը սկսել էր տառապել դեռ 2015-ի հոկտեմբերին, երբ ծառայում էր արտասահմանում: 2018-ի մայիսին կինը հեռացվեց ԱՄՆ ռազմածովային ուժերից, երբ նրա ախտանիշները սրվեցին: Նույն տարում ցավն ուժեղացավ, եւ նա սկսեց պարբերաբար փսխել։ Նրա ինքնազգացողությունը վատացավ այն բանից հետո, երբ նա կորցրեց գիտակցությունը հիվանդանոցի վերելակում 2020 թ. հոկտեմբերին, պատմել է կինը։

Այժմ նա բետա-բլոկատորներ է ընդունում՝ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են նրա սրտի կծկումների հաճախությունը, ինչի շնորհիվ ուշագնացության դեպքերն օրական 10 անգամից երեքի են հասել, իսկ սրտխառնոցն անցել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ