• Latest news

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի 10-12 տոկոս աճ է գրանցվել. Ներսես Գրիգորյան

31 օգոստոսի, 2022  14:58

Անցած երկու շաբաթվա ընթացքում, նախորդ երկու շաբաթվա համեմատ, կորոնավիրուսով վարակման դեպքերի  10-12 տոկոս աճ է գրանցվել։ Նույն պատկերը, ըստ վիճակագրության, դիտվում է շաբաթական համատեքստում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

«Չնայած նրան, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, այնուամենայնիվ, վարակվածների թվի աճի միտում կա։ Խոսքը հիմնականում օմիկրոն շտամի եւ դրա BA.4 եւ BA.5 ենթատեսակների մասին է։

Ծայրահեղ վիճակում Կկորոնավիրուսով հիվանդները, այն ժամանակահատվածի համեմատած, երբ գերակշռում էր դելտա շտամը, քիչ են։ Գերակշռում են հիմնականում ասիմպտոմատիկ եւ թեթեւ ընթացքով հիվանդները։

Եթե վարակվածների թվի աճ ​​նկատվի՝ կախված հիվանդության ծանրությունից եւ այլ հանգամանքներից, ապա անհրաժեշտության դեպքում սահմանափակումներ մտցնելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու առաջարկներ կներկայացվեն»,- նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ այժմ բոլոր սահմանափակումները հանվել են, իսկ դիմակային ռեժիմը գործում է միայն բժշկական կազմակերպությունների համար։

Գրիգորյանը մատնանշեց մարդաշատ եւ փակ վայրերում բժշկական դիմակներ կրելու, սոցիալական հեռավորության պահպանման, մարդաշատ եւ փակ վայրերում միջոցառումներ անցկացնելուց հրաժարվելու ցանկալիությունը։

Նրա խոսքով՝ ուսումնական տարվա սկզբին կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ է  սպասվում՝ պայմանավորված մարդկանց միջեւ շփումների ակտիվացմամբ։

«Այդ ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, եւս առաջարկներ կարվեն, եթե աճը շարունակվի»,- ընդգծեց համաճարակաբանը։

Գրիգորյանն ասաց, որ Երեւանում վարակման դեպքերի բարձր մակարդակ է նկատվում։
«դեպքերի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ Արմավիրի, Կոտայքի եւ Արարատի մարզերում»,- եզրափակեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է