• Latest news

Ինչպե՞ս չի կարելի բուժել ճողվածքը

5 սեպտեմբերի, 2022  20:43

Մեջքի ցավերը տհաճ ախտանշան են, որոնք երբեմն վկայում են ճողվածքի առկայության մասին։ Շատ պացիենտներ այն ճիշտ չեն բուժում, ինչով վատացնում են վիճակը, գրել է «МедикФорум»-ը։

Բժիշկ Գուլնարա Մազիտովան թվարկել է պացիենտների առավել տարածված սխալները սուր շրջանում ճողվածքի բուժման ժամանակ։

«Ամենից շատ հանդիպող սխալներից մեկը տաքի միջոցով բուժումն է սուր շրջանում՝ լոգանքը, տաքացնող քսուքները, մանանեխի սպեղանիները։ Դա հանգեցնում է արյան շրջանառության արագացման, ինչը մեծացնում է այտուցը եւ ավելի ցավոտ դարձնում ճողվածքի տեղը։ Կարելի է չոր ջերմացում՝ բրդից գոտու, թեկուզեւ շան մազից, միջոցով»,- նշել է մասնագետը։

Ցավին դիմանալ եւ հերոսություն խաղալ՝ ցավազրկող չընդունելով, նույնպես չարժե։

Ցավն առաջանում է հյուսվածքներում բորբոքային պրոցեսի եւ այտուցի առկայության պատճառով։ Ժամանակակից ցավազրկողները ոչ միայն պարզապես ցավազրկում, այլ նաեւ վերացնում են բորբոքային պրոցեսը, եւ այտուցն անհետանում է։

Եթե ոմանք ցավին դիմանում են՝ ոչինչ չանելով, մյուսները դիմում են մեկ այլ ծայրահեղության՝ գնում են մարզադահլիճ՝ ձգելու մեջքը։ Ոչ մի դեպքում չի կարելի նման բան անել։

Դուք շատ ավելի կվատացնեք ձեր վիճակը։ Այտուցն ավելի կմեծանա, ինչի հետեւանքով նյարդը կարող է տուժել կոմպրեսիայից։ Սուր շրջանում ցանկացած մարզում կտրականապես հակացուցված է։

Ցանկալի է սուր շրջանում առհասարակ անշարժացնել ողնաշարի այն հատվածը, որտեղ առաջացել է ճողվածքը։ Կքանիստի փոխարեն նստել, իրանով շրջվելու փոխարեն՝ շրջվել ամբողջ մարմնով։

Իսկ ահա այն բանից հետո, երբ սուր փուլն անցնի, մարզումները խիստ ցանկալի կդառնան։

Ճողվածքի վիրահատությունը նույնպես ամենալավ լուծումը չէ։ Դա կույր աղիք չէ։ Վիրաբուժական միջամտությունն այս դեպքում ծայրահեղ միջոց է, երբ մյուս մեթոդներով այլեւս անհնար է օգնել պացիենտին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է