• Latest news

Ի՞նչ նշաններ են վկայում քաղցկեղի ագրեսիվ տեսակի մասին

11 սեպտեմբերի, 2022  17:38

Գլիոբլաստոման ուղեղի քաղցկեղի հազվադեպ տեսակ է, որը թերթերի վերնագրերում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ ախտորոշումը դնում են հայտնի մարդկանց, բայց վերջին մի քանի տարիներին այդ հիվանդության մասին սկսել են ավելի հաճախ խոսել։ «Գլիոբլաստոման շարունակում է հազվադեպ ուռուցք համարվել, ԱՄՆ-ում ամեն տարի ախտորոշվում է 15 000 դեպք»,- Eat This, Not That!-ին ասել է Մայամիի Քաղցկեղի ինստիտուտի պինդ ուռուցքների բժշկական օնկոլոգիայի բաժնի ղեկավար, դոկտոր Մանմիթ Ահլուվալիան։

Չնայած գլիոբլաստոման հազվադեպ պատահող հիվանդություն է, դրա նշանների մասին իմանալը կարող է օգնել ավելի արագ ախտորոշում կայացնելուն եւ բուժումն սկսելուն՝ հիվանդության խորացումը դանդաղեցնելու համար։

Մասնագետի խոսքով՝ չնայած քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի եւ վիրաբուժության ոլորտի ձեռքբերումներին, գլիոբլաստոմայից ողջ մնալու հավանականությունը մնում է ցավալիորեն ցածր։ Գլիոբլաստոմա ունեցող պացիենտների մեծ մասն ապրում է 15-18 ամիս։

Մայոյի կլինիկայի տվյալներով՝ գլիոբլաստոման քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որը կարող է  առաջանալ գլխուղեղում կամ ողնուղեղում։ Գլիոբլաստոման ձեւավորվում է աստրոցիտ կոչվող բջիջներից, որոնք աջակցում են նյարդային բջիջներին։

Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել հետեւյալ գործոնները.

- քիմիական նյութերի, ինչպիսին են պեստիցիդները, նավթը, սինթետիկ կաուչուկը եւ վինիլքլորիդը, ազդեցությանը ենթարկվելը,

- գենետիկ, ուռուցքներ առաջացնող հիվանդությունները, ինչպիսին են նեյրոֆիբրոմատոզը, Լի-Ֆրաումենի եւ Տուրկոյի համախտանիշները,

- նախորդ ճառագայթային թերապիան գլխի շրջանում։

Գլիոբլաստոմայի նշանները եւ ախտանշանները կարող են խիստ տարբերվել՝ կախված ուղեղի ուռուցքի չափսից, դրա դիրքից եւ աճի արագությունից։ Որպես կանոն, այդպիսի գլխացավերն ուժեղանում են առավոտյան։ Գլիոբլաստոմայի կամ ուղեղի ուռուցքի այլ նշաններից են ցնցումները, կոգնիտիվ ունակությունների նվազումը, անձի փոփոխությունը, հավասարակշռության եւ կոորդինացիայի խնդիրները, մարմնի մի կողմի թուլությունը, տեսողության փոփոխությունները կամ լսողության հետ կապված խնդիրները, ասել է դոկտոր Ալհուվալիան։

Այս ախտանշաններից շատերը կարող են կապված լինել առողջական այլ խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, պետք է դիմել բժշկի, եթե դրանք նկատվել են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է