• Latest news

Ի՞նչ ախտանշաններ են վկայում վաղաժամ ծերանալու մասին

12 սեպտեմբերի, 2022  10:21

Քրոնիկական ցավերը, մկանային զանգվածի փոքրանալը մարդկային օրգանիզմի վաղաժամ ծերանալու ախտանշաններն են, հարցազրույցում ասել են ընտանեկան բժիշկ Թոմ Միթչելը եւ բժիշկ-սննդաբան Լիզա Ռիչարդսը, գրել է «МедикФорум»-ը։

Բժիշկների խոսքով՝ ծերանալու նշաններ կարող են լինել նաեւ մարմնի ցավերը, բորբոքումները, այտուցները, վատ քունը։

Սննդաբան Լիզա Ռիչարդսի խոսքով՝ բժշկական խնդիրների բացակայության դեպքում այս նշանների պատճառ կարող է լինել չբալանսավորված սնունդը։

Վաղաժամ ծերանալու այլ միջոցների թվում մասնագետները նշել են մաշկի վիճակի փոփոխությունը. այն դառնում է ավելի բարակ, կորցնում է ճկունությունը, առաջ են գալիս կնճիռներ, պիգմենտներ եւ թեփոտ մասեր։

Ծերանալու մասին կարող են վկայել նաեւ անքնությունը, մազաթափությունն ու մազերի բարակելը, նշել են բժիշկները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել