• Latest news

Ո՞ւմ համար է ապխտած ձուկ ուտելը վտանգավոր 

13 սեպտեմբերի, 2022  18:33

Փորձագետները նախազգուշացնում են, որ տարեցները եւ հղի կանայք պետք է խուսափեն ապխտած ձկից՝ լիստերիա սննդային թունավորմամբ հիվանդանալու հազվադեպ հավանականության պատճառով, գրում է Daily Mail-ը։

Պատրաստի ապխտած ձուկը, օրինակ՝ ապխտած սաղմոնը, կարող է բակտերիաներ պարունակել, որոնք լիստերիոզ են առաջացնում (վարակիչ հիվանդություն, որն առաջանում է Listeria monocytogenes բակտերիայից):

Մարդկանց մեծ մասի համար լիստերիոզն ասիմպտոմատիկ է կամ միայն աննշան խնդիրներ է առաջացնում, ինչպիսիք են ցավերը կամ փորլուծությունը: Սակայն երեխաների, տարեցների կամ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ լիստերիոզը կարող է լուրջ եւ կյանքին սպառնացող խնդիրների հանգեցնել, ինչպիսիք են սեպսիսը կամ մենինգիտը: Իսկ հղիության ընթացքում լիստերիոզով վարակումը կարող է վիժման կամ մահացած ծննդաբերության հանգեցնել:

2020-ից ի վեր Մեծ Բրիտանիայում գրանցվել է լիստերիոզի 14 դեպք, որոնցից ութը՝ այս տարվա հունվարից շարունակվող բռնկման շրջանակներում, հայտնել է Սննդային ստանդարտների գործակալությունը:

Այս մարդկանցից շատերը հայտնել են, որ ապխտած ձուկ են կերել։ Գործակալությունը նախազգուշացնում է 65 տարեկանից բարձր մարդկանց, հղի կանանց եւ նրանց, ովքեր տառապում են հիմնական հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը, կամ թուլացած իմունային համակարգ ունեն, ուտելուց առաջ մանրակրկիտ եփել ապխտած ձուկը: Ապխտած ձկան եփումը կսպանի ցանկացած վտանգավոր բակտերիա եւ այն անվտանգ կդարձնի սննդի մեջ օգտագործման համար, հայտարարել են գործակալությունում։

Մարդիկ կարող են նաեւ էլ ավելի նվազեցնել ռիսկը, եթե պատրաստի ապխտած ձուկը պահեն սառնարանում 5C-ից ցածր ջերմաստիճանում, միշտ օգտագործեն սնունդը մինչեւ ժամկետի ավարտը, հետեւեն պիտակի վրա նշված պահպանման հրահանգներին եւ եփեն մինչեւ պատրաստ լինելը, խորհուրդ են տալիս մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է