• Latest news

Նիկոտինային մաստակները մահացու վտանգ են ներկայացնում երեխաների համար․ փորձագետներ

19 սեպտեմբերի, 2022  18:20

Սկզբում ի հայտ են եկել շոկոլադի կամ խաղողի համով բուրավետ ծխախոտները։ Հետո՝ էլեկտրոնային ծխախոտները՝ շաքարաբամբակի կամ ծամվող «արջուկի» համով։ Այժմ հայտնվել են նիկոտինի համով մաստակներ, եւ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը ոգեւորված չէ դրանով, հայտնում է CNN-ը։

Նախկինում նշված վարչությունը նախազգուշական նամակ էր ուղարկել նիկոտինային մաստակ արտադրող VPR Brands ընկերությանը՝ տեղեկացնելով, որ այդ արտադրանքն անօրինական է վաճառվում:

Յուրաքանչյուր մաստակը պարունակում էր 1 միլիգրամ նիկոտին, իսկ փաթեթում դրանք 12-ն էին: Վարչությունը նշում է, որ 1-4 միլիգրամ նիկոտինը կարող է շատ թունավոր լինել մինչեւ 6 տարեկան երեխաների, ինչպես նաեւ մեծ երեխաների համար՝ կախված նրանց քաշից:

Այժմ ընկերության կայքում ասվում է, որ մաստակները հանվել են արտադրությունից։

Սակայն այլ ընկերությունների նիկոտինային արտադրանքները, որոնք նման են կոնֆետի եւ մաստակի, դեռ հասանելի են:

Հստակ տվյալներ չկան այն մասին, թե որքանով են տարածվել մաստակը կամ նիկոտին պարունակող այլ արտադրանքը, որը նման է կոնֆետի։ Բայց Հարավային Կալիֆոռնիայում նիկոտինի օգտագործման վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք լայնորեն օգտագործվում են:

Այս հետազոտության ընթացքում պարզվել է, որ իններորդ եւ տասներորդ դասարանցիները, որոնք հայտնել են նիկոտինի օգտագործման մասին, ավելի հաճախ օգտագործել են բուրավետ, ոչ ծխախոտային նիկոտինային արտադրանքներ՝ մաստակ, հաբեր եւ կոնֆետներ, քան շատ ավելի ավանդական ապրանքներ, ինչպիսին է ծխախոտը: Հարցված երեխաների մոտ 10 տոկոսն օգտագործել է էլեկտրոնային ծխախոտ, իսկ 3 տոկոսից ավելին ընտրել է նիկոտինային արտադրանքը:

2021 թվականին ԱՄՆ-ում մոտ 2,55 միլիոն ուսանող հայտնել է ծխախոտի օգտագործման այս կամ այն ձեւի մասին:

Սինթետիկ նիկոտինային ապրանքներ արտադրող ընկերությունները պնդում են, որ իրենք պարտավոր չեն հետեւել այլ նիկոտինային ապրանքների նկատմամբ կիրառվող կանոններին, քանի որ իրենց արտադրանքը ծխախոտ չի պարունակում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել