• Latest news

Ի՞նչ դեր է խաղում սննդային սպիտակուցի սահմանափակումը գիրության եւ շաքարախտի բուժման գործում

22 սեպտեմբերի, 2022  10:37

Բրազիլիայի եւ Դանիայի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ սպիտակուցի ընդունման նվազեցումը կարող է օգնել վերահսկել նյութափոխանակության համախտանիշը եւ դրա որոշ հիմնական ախտանիշներ, ինչպիսիք են գիրությունը, շաքարախտը եւ արյան բարձր ճնշումը: Այս հետազոտության մասին պատմող հոդվածը հրապարակվել է Nutrients ամսագրում:

Մետաբոլիկ համախտանիշը հիվանդությունների խումբ է, որոնք մեծացնում են սրտի հիվանդությունների, ինսուլտի եւ շաքարախտի վտանգը, այդ թվում՝ հիպերտոնիան, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, գոտկատեղի ավելցուկային ճարպը եւ խոլեստերինի աննորմալ մակարդակը:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցի ընդունման նվազեցումը մինչեւ 0.8 գ մեկ կգ մարմնի քաշի համար բավարար է գրեթե նույն կլինիկական արդյունքների հասնելու համար, ինչ կալորիաների սահմանափակման դեպքում, բայց՝ առանց կալորիաների ընդունումը նվազեցնելու անհրաժեշտության: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ սպիտակուցի սահմանափակումը կարող է հիմնական գործոններից մեկը լինել, որը սննդակարգի սահմանափակման հայտնի առավելություններին է հանգեցնում», - նշել են հետազոտողները:

Հետազոտության ընթացքում մետաբոլիկ համախտանիշով 21 կամավոր 27 օր վերլուծությունների է ենթարկվել, որի ընթացքում վերահսկվել է նրանց սննդընդունումը։ Ամբողջ ժամանակահատվածում նրանք ստացիոնար բուժման տակ էին։

Յուրաքանչյուր կամավորի օրական կալորիաների ընդունումը հաշվարկվել է ելնելով նյութափոխանակության սկզբնական մակարդակից (հանգստի ժամանակ էներգիայի ծախսում): Մի խումբ ստացել է այն, ինչ հեղինակները ստանդարտ արեւմտյան սննդակարգ (50 տոկոս ածխաջրեր, 20 տոկոս սպիտակուցներ եւ 30 տոկոս ճարպեր) է կոչվում, բայց 25 տոկոսը՝ ավելի քիչ կալորիաներով:

Երկրորդ խմբում սպիտակուցի ընդունումը կրճատվել էր մինչեւ 10 տոկոս: Սպառված կալորիաների քանակը համապատասխանում էր յուրաքանչյուր կամավորի էներգիայի սկզբնական ծախսին։ Երկու խմբերն էլ օրական 4 գ աղ էին օգտագործում։

Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես կալորիաները, այնպես էլ սպիտակուցը սահմանափակող խմբերը նիհարել են՝ նվազեցնելով ճարպն օրգանիզմում եւ բարելավելով նյութափոխանակության համախտանիշի ախտանիշները:

Հետազոտությունից 27 օր հետո երկու խմբերն էլ նույն արդյունքներն են ունեցել արյան շաքարի նվազեցման, քաշի կորստի, վերահսկվող արյան ճնշման եւ տրիգլիցերիդի եւ խոլեստերինի մակարդակի իջեցման առումով: Երկու սննդակարգերն էլ բուժումից հետո բարելավել են զգայունությունն ինսուլինի նկատմամբ: Ճարպն օրգանիզմում նվազել է, ինչպես եւ՝ գոտկատեղի ու ազդրերի շրջագիծը, բայց՝ առանց մկանային զանգվածի կորստի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է