• Latest news

Ձայնային կառավարմամբ խելացի սարքերը կարող են խանգարել երեխաների սոցիալական զարգացմանը

28 սեպտեմբերի, 2022  14:21

Ձայնով կառավարվող խելացի սարքերը, ինչպիսիք են Alexa-ն, Siri-ն եւ Google Home-ը, կարող են խանգարել երեխաների սոցիալական եւ էմոցիոնալ զարգացմանը,  Archives of Disease in Childhood-ում հրապարակված հոդվածում պնդում է առողջապահության ոլորտում արհեստական ​​ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման կիրառման փորձագետը:

Այդ սարքերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ՝ կանխելով երեխաների քննադատական ​​մտածողության, կարեկցանքի ու եւ սովորելու հմտությունների զարգացումը, կարծում է Անմոլ Արորան՝ Քեմբրիջի համալսարանից:

Թեեւ ձայնի կառավարման սարքերը կարող են որպես «ընկերներ» հանդես գալ եւ օգնել զարգացնել երեխաների ընթերցանության եւ հաղորդակցման հմտությունները, դրանց ուժեղացված արհեստական ​​ինտելեկտը եւ մարդու նման ձայները մտահոգություն են առաջացնում երեխաների ուղեղի վրա պոտենցիալ երկարաժամկետ ազդեցությունների կապակցությամբ զարգացման կրիտիկական փուլում:

Հեղինակը բացատրում է, որ մտահոգության երեք լայն ոլորտներ կան։ Դրանք թվում են ոչ ադեկվատ արձագանքները, սոցիալական զարգացման խոչընդոտումը եւ ուսուցման արգելակումը: Նա մեջբերում է անտեղի ռեակցիաների մի քանի պոպուլյար օրինակներ, այդ թվում՝ սարքը, որը հուշում է 10-ամյա երեխային փորձել մետաղադրամով հպել հոսանքին միացված խրոցակին: Այդ սարքերը չեն կարող երեխաներին սովորեցնել քաղաքավարի վարքագիծ, քանի որ չկա «խնդրում եմ» կամ «շնորհակալություն» ակնկալիքները եւ կարիք չկա հաշվի առնել ձայնի տոնը, նշում է նա:

«Ոչ բանավոր հաղորդակցությանը մասնակցելու անկարողությունը ստիպում է սարքին սոցիալական փոխազդեցության ուսուցման վատ մեթոդ օգտագործել,- գրում է նա:- Մինչդեռ նորմալ մարդկային փոխազդեցության դեպքում երեխան սովորաբար կոնստրուկտիվ արձագանք է ստանում, եթե իրեն պահում է ոչ պատշաճ կերպով, իսկ դա դուրս է խելացի սարքի շրջանակներից»:

Միայնակ մեծահասակների համար ձայնային օգնականների՝ որպես սոցիալական ուղեկիցների օգտագործման վերաբերյալ նախնական հետազոտությունները հուսադրող են: Բայց բոլորովին պարզ չէ՝ արդյո՞ք դա վերաբերում է երեխաներին, նշում է նա։

Սարքերը նախատեսված են անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու եւ հակիրճ, կոնկրետ պատասխան տրամադրելու համար, սակայն դա կարող է խանգարել ավանդական գործընթացներին, որոնց միջոցով երեխաները սովորում եւ յուրացնում են տեղեկատվությունը, կարծում է հոդվածի հեղինակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել