• Latest news

Գիտնականները պարզել են՝ արդյո՞ք դիետայի ավարտից հետո քաշի ավելացումը պետք է ձախողում համարել

28 սեպտեմբերի, 2022  15:42

Մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, շատ հաճախ կիլոգրամներ են հավաքում դիետան ավարտելուց անմիջապես հետո (հաճախ դա նկարագրվում է որպես անձի ձախողում, որը վկայում է կամքի ուժի եւ կարգապահության բացակայության մասին), սակայն Նյու Յորքի համալսարանի Առողջապահության դպրոցի գիտնականների նոր հետազոտությոնը ցույց է տալիս, որ այդպիսի ռեգրեսիաները փորձ են, գուցե նույնիսկ անհրաժեշտ քայլ դեպի կայուն քաշի կորուստ եւ ընդհանուր առողջական վիճակի բարելավում:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ քաշի կորստի եւ քաշի ավելացման կրկնվող նոպաները պետք է ոչ թե անհաջողություն, այլ փորձ համարել»,- բացատրել է Յորքի համալսարանի Կինեզիոլոգիայի եւ առողջության գիտությունների դպրոցի պրոֆեսոր և հետազոտության գլխավոր հեղինակ Ջենիֆեր Քուքը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երկարաժամկետ հաջողությունը, որպես կանոն, տարբեր մոտեցումներով բազմաթիվ փորձեր է ենթադրում: Եվ յուրաքանչյուր փուլում ռեցիդիվներ եւ քաշի ավելացում պետք է սպասել՝ որպես քաշի կառավարման եւ առողջության օպտիմալացման գործընթացի անհրաժեշտ բաղադրիչ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել