• Latest news

Անտեղի դիետան կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը

29 սեպտեմբերի, 2022  19:38

Անտեղի դիետան կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը,  ցույց է տվել նոր ուսումնասիրությունը:

Շաքարախտը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են սրտի հիվանդությունը, նյարդերի վնասումը եւ երիկամների քրոնիկ հիվանդությունը:

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժիշկները պարզել են, որ ավելի ուշ հասակում գիրանալու հավանականությունն ավելի մեծ է, եթե դուք դիետա եք պահում, երբ դուք գեր չեք:

PLOS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում մասնագետները նշել են, որ նրանք, ովքեր նորմալ քաշ ունեն եւ 10 ֆունտ նիհարել են, 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ ունեն:

Սա համեմատվում է նրանց հետ, ովքեր իրենց քաշով նույնն են, բայց դիետա չեն պահել։

Դրա պատճառը, ըստ մասնագետների, կարող է լինել այն, որ կտրուկ նիհարողների մոտ քաղցի հորմոնների մակարդակն ավելացել է։

Ստացված արդյունքների հետ կապված՝ գիտնականները զգուշացրել են, որ դիետա  պետք է օգտագործեն միայն նրանք, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել