• Latest news

Բժշկական ռոբոտներ. պատրա՞ստ է արդյոք մարդկությունը

3 հոկտեմբերի, 2022  13:12

Ավտոմատացված առողջապահության մասին մարդկանց պատկերացումների վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ զգուշանում են ավտոմատացված համակարգից առողջապահություն ստանալու հարցում, բայց կարող են հարմարվել այդ գաղափարին, հատկապես, եթե դա խնայում է նրանց գումարը, գրում է The Conversation-ը։

Հիվանդանոցներն ու բուժհաստատություններն արդեն օգտագործում են բավականաչափ թվով ավտոմատացված համակարգեր։ Օրինակ, Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում մինի սառնարանի չափի առաքող ռոբոտները դեղահաբեր են առաքում, սնունդ են բերում հիվանդներին։

Ռոբոտները կարող են օգնել նաեւ ավելի բարդ խնդիրներում, ինչպիսին է վիրահատությունը։

Ռոբոտները նույնպես սկսում են ստանձնել  խնամողի դերը, հատկապես տարեցների համար: 

Հետազոտության մասնակիցները նշել են, որ անհանգստացած են, որ ռոբոտները կարող են անսարք գործել եւ նրանց ֆիզիկական վնաս պատճառել կամ նույնիսկ սխալ գործողություն կատարել: Այս մտավախությունները անհիմն չեն։ Սննդամթերքի եւ դեղերի վարչությունը, որը վերահսկում է Միացյալ Նահանգների հանրային առողջությունը, հետաքննում է ռոբոտների անսարքությունների  մասին հաղորդումները: Մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ 2005-2014 թվականներին վիրահատությունների մոտ 3 տոկոսն ունեցել է որոշակի խնդիր։ Այս խնդիրներից 21 տոկոսը կապված է տարբեր ռոբոտների անսարքությունների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է