• Latest news

Ինչո՞ւ է գիտակցությունը մթագնում կորոնավիրուսային վարակի ժամանակ

7 հոկտեմբերի, 2022  10:53

COVID-19-ով պացիենտների մոտ, որոնց գիտակցությունում մթագնում՝ դելիրիում է առաջացել, արյան հետ գլխուղեղի բջիջների շփման ժամանակ տեղի է ունենում մահացած բջիջների թվի ավելացում, եւ նվազում է գլխուղեղի նոր բջիջների կազմավորման արագությունը։ Այս մասին վկայում է Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունը։ Դելիրիումը մթագնած գիտակցության վիճակ է, որը մատնանշում է, որ պացիենտների մոտ COVID-19-ն ազդել է ուղեղի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում։

COVID-19-ով պացիենտների մոտ նյարդաբանական ախտանշանների առաջացման պատճառը հիպերակտիվ իմունային պատասխանն է, որը կոչվում է ցիտոկինային գրոհ։ Ցիտոկինները, որոնք առաջանում են իմունային բջիջներից՝ ի պատասխան վարակի, կարող են արյամբ տեղափոխվել եւ հասնել ուղեղին եւ ուղղակիորեն ազդել նյարդաբանական պրոցեսների վրա։

Հետազոտության ընթացքում հավաքվել են 36 պացիենտի շիճուկների նմուշները։ Այդ պացիենտները հիվանդացել էին COVID-19-ի առաջին ալիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայում (2020թ. մարտ-հունիս)։ Պացիենտների կեսը դելիրիումի ախտանշաններ ուներ։ Գիտնականները մշակել են հիպոկամպի բջիջներ շիճուկի նմուշներից եւ հետեւել դրանց ազդեցությանը բջիջների կազմավորման եւ մահանալու վրա։

Պարզվել է, որ արյան շիճուկը, որը վերցվել էր դելիրիում ունեցող պացիենտներից, մեծացրել է բջիջների մահվան հավանականությունը եւ իջեցրել գլխուղեղի նոր բջիջների կազմավորումը։ Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ դելիրիումով հիվանդները ցիտոկին IL6-ի ավելի բարձր մակարդակ են ունեցել, իսկ ի պատասխան շիճուկով գլխուղեղի բջիջների մշակման՝ բարձրացել է երկու այլ ցիտոկինների՝ IL12-ի եւ IL13-ի մակարդակը։ Սա վկայում է կենսաքիմիական կասկադի առկայության մասին, որտեղ IL12-ը եւ I1L3-ը գեներացվում են գլխուղեղի բջիջների կողմից՝ ի պատասխան օրգանիզմում առկա բորբոքման, որն առաջ է բերել IL6-ը։ Այս ամենը միասին կարող է դելիրիում առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է