• Latest news

Կարո՞ղ են արդյոք բերանը ողողելու միջոցները սպանել կորոնավիրուսը

7 հոկտեմբերի, 2022  15:02

Բերանը ողողելու միջոցները կարող են սպանել COVID-19-ի պաթոգենները՝ նվազեցնելով վիրուսային բեռը, ցույց են տվել Հոկայդոյի համալսարանի գիտնականները։ Գիտնականների հոդվածը հրապարակել են Scientific Reports ամսագրում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցետիլպիրիդինիումի քլորիդը (CPC) արդյունավետորեն նվազեցնում է SARS-CoV-2-ի վիրուսային բեռը բերանում՝ առաջին հերթին վիրուսային մասնիկները շրջապատող լիպիդային թաղանթի ոչնչացման հաշվին: Թեեւ կան նմանատիպ ազդեցություն ունեցող այլ քիմիական նյութեր, CPC-ն ունի առավելություն, քանի որ անհամ է եւ անհոտ:

Փորձի ընթացքում ստուգվել է CPC-ի ազդեցությունը բջջային կուլտուրաների վրա, որոնք արտահայտում են տրանսմեմբրանային սերինային պրոտեազա 2 (TMPRSS2), որն անհրաժեշտ է բջիջ կորոնավիրուսի ներթափանցման համար։ Փորձարկված չորս՝ ելակետային, ալֆա, բետա եւ գամմա շտամների համար CPC-ի մեկ միլիլիտրին 40 միկրոգրամ կոնցենտրացիան զգալիորեն նվազեցրել է վիրուսի տիտրը: 30-50 մկգ/մլ-ի օգտագործումից հետո 10 րոպեի ընթացքում CPC-ն ճնշել է SARS-CoV-2-ի վարակելիությունը եւ բջիջները վարակելու SARS-CoV-2-ի ունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։