• Latest news

Պետք է սնվել ցիրկադային ռիթմերով․ ուսումնասիրություն

22 հոկտեմբերի, 2022  21:02

Հյուսիսարեւմտյան համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճաշի ժամերը պետք է համաժամանակացվեն ցիրկադային ռիթմերի հետ:

Լաբորատոր մկների վրա կատարված հետազոտությունը պարզել է, որ սննդընդունման սահմանափակումը ցիրկադային ռիթմի ակտիվ ժամանակահատվածում սահմանափակում է քաշի ավելացումը եւ նաեւ բարելավում է նյութափոխանակությունը՝ բարձրացնելով ջերմություն արտադրող ճարպային բջիջներում կրեատինի նյութափոխանակության արագությունը: Խոսքը ճարպային բջիջների մասին է, որոնք էներգիա են օգտագործում սննդակարգում ստացված ավելորդ կալորիաներից։ Սպիտակ ճարպային հյուսվածքը կուտակում է էներգիան, մինչդեռ գորշ  ճարպն այրում է ավելցուկը՝ ջերմություն ազատելով եւ ջերմագենեզի միջոցով պահպանելով մարմնի ջերմաստիճանը:

Ցիրկադային  ռիթմերը կարգավորում են մարմինը 24-ժամյա ցիկլով, որը վերահսկում է բազմաթիվ գործընթացներ, ներառյալ քնի եւ արթմնի ցիկլերը, հորմոնալ ակտիվությունը եւ մարմնի ջերմաստիճանը: Ամեն օր մեր այս ներքին ժամացույցը վերականգնվում է լույսի եւ մթության ցիկլով մայրամուտից եւ արեւածագից հետո: Մարդիկ կարող են հավելումներ ընդունել քնի հորմոնի մելատոնինով, որպեսզի կարգավորեն այս ցիկլերի ժամանակը:

Փորձերը ցույց են տվել, որ սահմանափակված ուտելը կարող է նվազեցնել ավելորդ քաշը, ինչպես նաեւ բարելավել նյութափոխանակության առողջությունը ինչպես կրծողների, այնպես էլ մարդկանց մոտ: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ցիրկադային ժամացույցի ոչ ակտիվ փուլով ժամանակին չսնվելը կարող է նպաստել քաշի ավելացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է