• Latest news

Բրիտանուհին մեկ տարի միայն մարմելադ եւ վարսակի փաթիլներ է կերել

4 նոյեմբերի, 2022  11:59

36-ամյա բրիտանուհի Սիանի Թոմասը Կրոնի հազվադեպ հիվանդության պատճառով մեկ տարի միայն մարմելադ եւ վարսակի փաթիլներ է կերել։

Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, կինն ինչ-որ պահի սկսել է ուժեղ սրտխառնոց զգալ ուտելուց հետո։ Ավելի ուշ պարզվել է, որ միակ մթերքները, որոնք ընդունում էր նրաօ րգանիզմը, եղել են քաղցրեղենները եւ վարսակի փաթիլները։ «Ես նիհարեցի 19 կիլոգրամ, աչքերիս տակ մուգ շրջանակներ հայտնվեցին, իսկ մազերս եւ եղունգներս խիստ բարակեցին»,- ասել է նա։

Ինտերնետում այդ ախտանշանների մասին տեղեկություններ կարդալով՝ կինը որոշել է, որ բորբոքված աղիների համախտանիշ (ԲԱՀ) ունի՝ ֆունկցիոնալ հիվանդություն, որն ուղեկցվում է որովայնի քրոնիկական ցավերով, անհարմարավետության զգացողությամբ, ստամոքսի ցավով եւ սպազմով, աղիների աշխատանքի խանգարումներով։

Մեկ տարի անց Թոմասը սկսել է ավելի վատ զգալ եւ դիմել է բժշկի։ Զննումից հետո ախտորոշվել է Կրոնի հվանդություն (աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն)։ Հիվանդության ախտանշաններն են լուծը, ստամոքսի ցավն ու սպազմը, արյունն արտաթորանքում, հոգնածությունը եւ քաշի կորուստը։

Կնոջ խոսքով՝ նա կարող էր խուսափել հիվանդության սրացումից, եթե ավելի շուտ բժշկական օգնության դիմեր։ Թոմասը մարդկանց կոչ է անում չանտեսել այս ախտանշանները եւ զննվել, որեսզի վաղ փուլում ցանկացած հիվանդություն հաղթահարելու շանս լինի։

Կրոնի հիվանդությունը քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որի դեպքում աղեստամոքսային տրակտի օրգանների պատերին կոշտացումներ եւ խոցեր են առաջանում։ Դրա ախտանշանները կարող են լինել ոչ միայն որովայնի ցավերն ու սրտխառնոցը, այլեւ մշտական հոգնածությունը, մարմնի ջերմաստիճանի մշտական փոփոխությունները։ Մեծ Բիտանիայում պաշտոնապես գրանցված է այս հիվանդությունն ունեցող 30 հազար պացիենտ, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 3 մլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել