• Latest news

Հղիությունը նվազեցնում է վտանգավոր քաղցկեղի առաջացման հավանականությունը. հետազոտություն

10 նոյեմբերի, 2022  13:54

Հղիությունը նվազեցնում է էնդոմետրիումի՝ արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի առաջացման վտանգը, ընդ որում՝ պաշտպանական էֆեկտը մեծանում է հղիությունների քանակից կախված, պարզել են Բրիսթոլի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է BMC Medicine ամսագրում։

Էնդոմետրիումի քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, վեցերորդն աշխարհում կանանց քաղցկեղային ուռուցքների շարքում։ Այն ամեն տարի խլում է հարյուր հազարավոր կյանքեր, ընդ որում՝ նոր դեպքերի թիվն ավելանում է ամբողջ աշխարհում, հատկապես զարգացող երկրներում, որտեղ կանայք ավելի հազվադեպ եւ ավելի ուշ են ծննդաբերում։

Հետազոտությունում օգտագործվել են  Բրիտանական բիոբանկի (UKBB) 270 հազար կանանց տվյալները։

Ընդհանուր առմամբ, էնդոմետրիումի քաղցկեղի վտանգը հակադարձ համեմատական էր հաջող հղիությունների թվին։ Երեք երեխա ծննդաբերած կանայք ավելի քիչ են ենթակա եղել այդ հիվանդությամբ հիվանդանալուն, քան նրանք, ովքեր չեն ծննդաբերել։ Որոշ պաշտպանական էֆեկտ նկատվել է նաեւ այն դեպքերում, երբ հղիությունն ավարտվել է վիժումով կամ երեխայի մահվամբ։

Ծննդաբերությունների պաշտպանական էֆեկտը կարող է պայմանավորված լինել էստրոգենի ուռուցքածին էֆեկտով, որին դիմակայում է պրոգեստերոնը։ Պրոգեստերոնի մակարդակը մնում է բարձր ամբողջ հղիության ընթացքում։ Խմելու միջոցով ընդունվող հակաբեղմնավորիչները, որոնք պրոգեստերոն են պարունակում, նույնպես նվազեցնում են էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին վկայում է հետազոտությունը։ Սա հաստատում է, որ էստրոգենի եւ պրոգեստերոնի հարաբերակցությունը կապված է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգի հետ։

Հետաքրքիր է, որ աբորտների մեծ թիվը կանանց հիվանդության պատմության մեջ ավելի զգալի պաշտպանական էֆեկտ է ունեցել, քան ծննդաբերությունները։ Սա կարող է կապված լինել հղիության համեմատ պրոգեստերոնի մակարդակի ավելի արագ բարձրացման հետ։

Հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել, որ հղիությունների քանակը կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման դեպքում։ Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ գիտնականների այս եզրահանգումները հաստատելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել