• Latest news

Մաքրող միջոցները  կարող են խանգարել հակաբիոտիկների ազդեցությանը

24 նոյեմբերի, 2022  20:49

Մանրէասպան մաքրող միջոցները կարող են խանգարել հակաբիոտիկների մի ամբողջ դասի ազդեցությանը։ Գիտնականները կոչ են անում հրաժարվել մանրէասպան կենցաղային քիմիայից՝ հօգուտ սովորականի, որպեսզի կանխվի մանրէների մուտացիան։

Ավստրալական Մակքուորի համալսարանի հետազոտական խումբը ստուգել է, թե ինչպես է համադրվում հանրաճանաչ վարակազերծիչ բենզալկոնիումի քլորիդը հակաբիոտիկների եւ սեփական մանրէների հետ։ Գիտնականներին հետաքրքրում էին տարածված եւ բավական անվնաս մանրէները, որոնք ապրում են հողի մեջ, ջրում եւ մարդու աղիներում, բայց թուլացած իմունիտետով պացիենտների մոտ դրանք կարող են առաջ բերել վտանգավոր հիվանդություններ, ներառյալ թոքաբորբ։ Դրանք հետազոտությունում ներկայացել են ESKAPE հավաքական անվամբ՝ այդ միկրոբների լատիներեն անվանումների սկզբնատառերից։

Պարզվել է, որ բենզալկոնիումի քլորիդի հիմքով մաքրող միջոցները խանգարում են ամինագլիկոզիդային հակաբիոտիկների ազդեցությանը, որոնցով պայքարում են ESKAPE-ի առաջացրած վարակների դեմ։ Միաժամանակ, եթե վարակազերծիչ նյութի խտությունը բարձր չէ, ինչպես, օրինակ, թաց անձեռոցիկներում կամ աչքի կաթիլներում, մանրէները կարող են կայունություն ձեռք բերել հակաբիոտիկների հանդեպ։ Հետազոտության հեղինակները կոչ են անում հրաժարվել կենցաղում բենզալկոնիումի քլորիդի հիմքով մաքրող միջոցներից՝ դրանք թողնելով միայն հիվանդանոցներում օգտագործելու համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է