• Latest news

Ինչու՞ կորոնավիրուսով հիվանդացածները պետք է պատվաստվեն․ ուսումնասիրություն

28 նոյեմբերի, 2022  16:21

COVID-19-ի դեմ պատվաստանյութը 60-94 տոկոսով պաշտպանում է  կրկնակի վարակումից։ Այս թեմայով Դանիայի շիճուկների պետական իսնտիտուտի (Statens serum institut — SSI)  գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։

Դանիացի մասնագետները օգտվել են երկրում 2020 թվականի հունվարից մինչեւ 2022 հունվար վարակման եւ պատվաստման մասին տվյալներից։ Ըստ տվյալների՝ 200 հազար մարդու մոտ կորոնավիրուսի դրական թեստ է արձանագրվել։

Գիտնականները դիտարկել են мРНК-1273 եւ BNT162b2 պատվաստանյութերով պատվաստման արդյունքները։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինֆեկցիայով հիվանդացածները Ալֆա շտամի բռնկման ժամանակ 71 տոկոսով, Դելտա շտամի ժամանակ 94 տոկոսով եւ  Օմիկրոնի ակտիվության շրջանում 60 տոկոսով նվազեցրել են կրկնակի վարակման հնարավորությունը։

Նոր ուսումնասիրության եզրակացությունները համաձայնեցվում են Կատարում արված հետազոտության արդյունքների հետ։ Դրանց համաձայն՝ COVID-19-ի դեմ мРНК պատվաստանյութի կրկնակի դոզան 55,1 տոկոսով նվազեցնում է կրկնակի վարակման հնարավորությունը։

Հեղինակները նշել են, որ նրանց ուսումնասիրությունը չափազանց կարճ է եղել՝ որոշելու համար արդյոք պատվաստանյութը պաշտպանում է ծանր հետեւանքներից, ինչպիսիք են մահը եւ հոսպիտալացումը։ Այնուամենայնիվ, նրանց տվյալները ցույց են տվել պատվաստանյութի արդյունավետությունը SARS-CoV-2-ով կրկնակի վարակվելուց, ինչը ընդգծում է պատվաստման անհրաժեշտությունն անգամ նրանց համար, ովքեր ամուր իմունիտետ ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է