• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչն է ստիպում մարդկանց ավելի շատ քաղցր ուտել

1 դեկտեմբերի, 2022  22:35

Քաղցրավենիքի հանդեպ սերը պայմանավորված է աղիքներում S24-7 ընտանիքի բակտերիաների բացակայությամբ։ Նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել մկների վրա։ Գիտնականները մկներին կերակրել են հակաբիոտիկներ, որոնք խախտել են աղիների միկրոբիոտան, իսկ հետո նրանց շաքարի հատիկներ են տվել։

Երկու ժամվա ընթացքում խանգարված միկրոբիոտայով մկները 50 տոկոսով ավելի շատ են շաքարի հատիկներ կերել, քան աղիքային բակտերիաների նորմալ քանակ ունեցող կրծողները:

Գիտնականների խոսքով՝ ստացված եզրակացությունները կարելի է կիրառել նաեւ մարդու նկատմամբ։

«Մենք գիտենք, որ սննդային սովորությունների խանգարումներ ունեցող մարդկանց մոտ աղիների միկրոբիոտան տարբերվում է այն մարդկանցի միկրոբիոտայից, ում մոտ նման խանգարումներ չեն ախտորոշվել: Այժմ մենք հաստատել ենք, որ ազդեցությունը երկկողմանի է, եւ աղիքային բակտերիաները նույնպես ազդում են մարդկանց սննդային սովորությունների խանգարման վրա»,-նշում են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել