• Latest news

Հոգեբանները պարզել են, որ կանանց «ոչ»-ը միշտ չէ, որ «ոչ» է նշանակում

10 դեկտեմբերի, 2022  23:34

Գրգռված վիճակում տղամարդիկ եւ կանայք պահպանում են ինքնատիպ հավատը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դիմադրության հանդեպ: Ավելի կոնկրետ ասած՝ գաղափարն այն է, որ կանանց «ոչ»-ը միշտ չէ, որ «ոչ» է նշանակում, եւ նրանք երբեմն զուգընկերոջ մտերմության առաջարկը հենց սեռական խաղի նպատակով են մերժում: Այսպիսի եզրակացության են եկել Օկլահոմա Սիթիի համալսարանի հոգեբանները, նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Social Psychology ամսագրում։

Մասնագետներն առցանց հարցում են անցկացրել 716 հետերոսեքսուալ կամավորների շրջանում, հարցվածների 72,6%-ը կանայք են եղել։ Նրանց խնդրել են գրգռված վիճակում մի կարճ պատմություն գրել սեռական երեւակայությունների մասին, իսկ հետո գրել ամենաձանձրալի ժամադրության մասին: Նաեւ փորձի մասնակիցներին խնդրել են նույն երկու պատմությունները գրել հանգիստ վիճակում, բայց հակառակ հերթականությամբ։ Միաժամանակ, հետազոտության շրջանակներում նրանց հարցրել են, թե հավատում են արդյոք կանանց դիմադրությանը խաղային ձեւով:

Գրգռված տղամարդիկ եւ կանայք հաճախ են գրել, որ հավատում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սիմվոլիկ անհասանելիությանը։ Հարցին, թե քանի անգամ աղջիկը պետք է «ոչ» ասի, գրգռված վիճակում հարցվածներն ավելի մեծ թիվ են նշել, քան հանգիստ վիճակում գտնվողները: Այսպես, կանանց 43%-ը հավանություն է տվել տղամարդկանց կողմից համառությանը, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 33%: Հանգիստ վիճակում նման գործելակերպին հավանություն է տվել կանանց միայն 34%-ը եւ տղամարդկանց 26%-ը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել