• Latest news

Պարզվել է՝ բոտոքսը էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման արդյունավետ միջոց է

12 դեկտեմբերի, 2022  23:45

Պարզվել է, որ բոտոքսը էրեկտիլ դիսֆունկցիայի՝ սեռական անկարողության բուժման արդյունավետ միջոց է, վկայել են Բրյուսելի համալսարանի հետազոտողները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Urology ամսագրում։

Հեղինակներն ուսումնասիրել են էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար բոտոքսի օգտագործման վերաբերյալ յոթ հետազոտություն։ Դրանց մասնակցել է 362 տղամարդ, իսկ հետազոտություններն անցկացվել են դեռեւս 1990-ականներին եւ ներառել են տվյալներ մարդկանց եւ կենդանիների մասին։ Չի նշվել, սակայն, թե արդյոք բոլոր տղամարդիկ են ունեցել էրեկտիլ դիսֆունկցիա, կամ որքան լուրջ են եղել այդ դեպքերը։

Բոտուլոտոքսինը խանգարում է մկաններում նյարդային ազդանշանների հաղորդմանը, ինչը հանգեցնում է դրանց թուլացման։ Գիտնականների կարծիքով՝ սեռական անդամում բոտոքսի ներարկումները բարելավում են էրեկցիան հարթ մկանների թուլացման հաշվին։ Դա, իբր, թույլ է տալիս բարելավել օրգանի արյունով հագենալը։ Էֆեկտը պահպանվում է մի քանի ամիս։

Առաջարկված մեթոդը կարող է օգտակար լինել տղամարդկանց համար, որոնք չեն արձագանքում ստանդարտ բուժմանը։ Ներկա պահին տեղեկություններ չկան, որոնք կնշեին սերմնաբջիջների համար բոտոքսի վնասի մասին, բայց այդ նյութի օգտագործման անվտանգությունը դեռ պետք է ապացուցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել