• Latest news

Ամերիկացի բժիշկները նախազգուշացրել են կազմվածքի կորեկցիայի միջամտությունների վտանգավորության մասին

28 դեկտեմբերի, 2022  13:40

Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության ամերիկյան վարչությունը (FDA) նախազգուշացրել է կազմվածքի կորեկցիայի միջամտությունների վտանգավորության մասին։ Այս մասին նշվել է վարչության կայքում։

Ինչպես նշել են FDA-ում, չնայած մարմնի կորեկցիան ձեռքով կամ սարքերով մերսման օգնությամբ գովազդվում է որպես ոչ ինվազիվ եւ երկար վերականգնում չպահանջող, բայց այդ միջամտությունը, ինչպես եւ ցանկացած այլ բժշկական միջամտություն, կապված է վտանգի հետ։

Մասնավորապես, «նիհարելու մերսման» հետեւանք կարող են դառնալ ցավերը, կարմրածությունը, այտուցները եւ արյան կուտակումները, ինչպես նաեւ մաշկի տակ հանգույցների ձեւավորումը։ Այդ զգացողությունները կարող են լինել կարճատեւ, նշել են բժիշկները։

Սակայն սարքերի օգտագործումը, որոնք մարմնի վրա տաք կամ սառը ազդեցություն են գործում, կարող է հանգեցնել ավելի վտանգավոր հետեւանքների, այդ թվում պիգմենտացիայի փոփոխության, ցրտահարվելու, զգայականության կորստի, պարադոքսալ ճարպային հիպերպլազիայի։ Դրանք վերացնելու համար կարող է վիրաբուժական միջամտություն պահանջվել։

Ամերիկյան գերատեսչությունը հիշեցրել է, որ ցելյուլիտը մաշկի նորմալ վիճակ է, եւ դրա առկայությունը, որպես կանոն, առողջության համար որեւէ վտանգի հետ կապված չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է