• Latest news

Ինչպե՞ս ճիշտ մարզել հոտառությունը COVID-ից հետո. Ուսումնասիրություն

31 դեկտեմբերի, 2022  16:17

Վաշինգտոնի Սենթ Լուի համալսարանի գիտնականները նշել են, որ բույրերի կիրառմամն հոտառության մարզումը հիմնականում անարդյունավետ է, սակայն որոշ հիվանդների պարագայում հանգեցնում է հոտառության զգալի վերականգնման: Հետազոտությունը հրապարակված է JAMA Otolaryngology - Head & Neck Surgery ամսագրում:

Փորձարկմանը մասնակցել է 275 հիվանդ, ովքեր COVID-19-ից հետո վատթարացած հոտառություն ունեն: Մասնակիցներին տրվել է չորս եթերայուղ՝ 15 վայրկյան հոտոտելու համար՝ 30 վայրկյան ընդմիջումով: Որոշ հիվանդների թույլ են տվել միայն յուղի հոտն առնել, իսկ մյուսներին ցույց են տվել նաեւ համապատասխան առարկայի պատկերը՝ վարդ, եղեւնի, կիտրոն եւ այլն։ Վերջին մոտեցումը գիտնականներն անվանել են երկմոդալ։ Համեմատության համար օգտագործվել է հսկիչ խումբ, որը մարզում չի անցել:

Հոտառության ֆունկցիայի միջին փոփոխությունը միջամտությունից առաջ եւ հետո կազմել է 11,6 բալ, ինչը կլինիկական տեսանկյունից կարեւոր չի համարվում:

Այնուամենայնիվ, հոտառության բարելավում գրանցած մասնակիցների ամենաբարձր տոկոսը, եղել են երկմոդալ ուսուցման խմբում: Կլինիկորեն նշանակալի բարելավում է արձանագրվել վերահսկիչ խմբի 19%-ի եւ բիմոդալ խմբի մասնակիցների 46%-ի պարագայում: Հետազոտությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է բիմոդալ ուսուցման հետագա ուսումնասիրություն անցկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել