• Latest news

Ձու՝ օգտակա՞ր, թե՞ վնասակար

17 հունվարի, 2023  17:07

Նորագույն հետազոտությունը, որը վերլուծել է ավելի քան կես միլիոն մարդու տվյալները, ցույց է տվել, որ ձու ուտելը առողջության համար ռիսկեր  է պարունակում: Հետազոտության մասնակիցներին հետեւել են մոտ 16 տարի։ Նրանք ամեն տարի լրացրել են իրենց սննդակարգի վերաբերյալ մանրամասն հարցաթերթիկներ:

Օրական յուրաքանչյուր հավելյալ 300 մգ խոլեստերինի կամ կես ձվի օգտագործումը կապված է եղել ցանկացած պատճառով մահվան վտանգի ավելացման հետ, այդ թվում քաղցկեղով (7 տոկոս)։

Միեւնույն ժամանակ, խոսքն այդ ցուցանիշի վրա ձվի սպիտակուցների ազդեցության մասին չի եղել։

PLoS Medicine-ում հրապարակված հետազոտության հեղինակները կարծում են, որ սննդակարգում խոլեստերինի եւ հատկապես ձվի դեղնուցի սահմանափակումը պետք է նվազեցնի մահվան ռիսկը:

Օրական քանի ձու կարելի է ուտել առանց առողջության համար ռիսկի

 Ձուն սննդային խոլեստերինի կարեւոր աղբյուր է։ Գիտնականները վաղուց են վիճում, թե որքանով է վտանգավոր  այն ուտելը եւ օրական քանի ձու կարելի է ուտել:

Science Media Centre-ի մեկնաբանություններում մի շարք փորձագետներ թերահավատորեն են մոտեցել աշխատանքին։

«Հետազոտության ամենամեծ թերությունն այն է, թե ինչպես են հավաքվել ձվի օգտագործման վերաբերյալ տվյալները», - ասում է Գլազգոյի համալսարանի ավագ դասախոս Ադա Գարսիան: Երբ մարդկանց խնդրում են հիշել, թե ինչ են նրանք կերել ամբողջ տարվա ընթացքում, հնարավոր են մեծ թվով սխալներ, հիշեցրել է նա։ Նման ուսումնասիրությունները կարող են ճշգրիտ արդյունքներ չտալ:

«Մենք սննդային համակցություններով ենք սնվում, եւ սննդակարգի մեկ առանձին ասպեկտը՝ այս դեպքում՝ ձուն, չի կարող բոլոր խնդիրների պատճառ լինել», - ասել է  Գարսիան:

Սուրեյի համալսարանի նյութափոխանակության մասնագետ, պրոֆեսոր Բրյուս Գրիֆինը նշում է, որ նախկինում հայտնի էր մեծ թվով ձու ուտելու եւ սննդային խոլեստերինի եւ անառողջ ապրելակերպի միջեւ կապը: Հետեւաբար, սննդակարգում ձվի «ազդեցությունը» կարող է պայմանավորված լինել այլ գործոններով: Նրանք, ովքեր շատ ձու են ուտում, հակված են ավելի շատ յուղոտ եւ ավելի քիչ առողջ սնունդ (բանջարեղեն, մրգեր) ուտել: Նրանք կարող են ունենալ ավելի ցածր եկամուտ եւ կրթություն:

«Չնայած երկար տարիների հետազոտություններին՝ սննդակարգում եւ առողջության համար ձվի մասին հարցը մնում է անպատասխան: Բազմաթիվ համաճարակաբանական հետազոտություններ տվել են հակասական արդյունքներ․ մի մասը նշում է, որ չափավոր քանակությամբ ձուն օգտակար է, մյուսները պնդում են, որ դրանք կարող են վնասակար լինել: Այս ուսումնասիրությունը, թեեւ որակյալ է կատարվել, միայն ավելի շատ աղմուկ է ավելացնում  քննարկմանը», - ասում է Լոնդոնի համալսարանական քոլեջից Ռիյազ Պատելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է