• Latest news

Ճարպակալում ունեցող շատ պացիենտների սրտի նոպայից հետո նիհարելու խորհուրդներ չեն տալիս

24 հունվարի, 2023  11:45

Միշտ չէ, որ բժիշկները սրտի խնդիրներ եւ ճարպակալում ունեցող ապցիենտներին խորհուրդ են տալիս իջեցնել մարմնի զանգվածը։ Ծավալուն հետազոտությունը ցույց է տվել, որ այդ խորհուրդները տրվել են միայն մասնակիցների կեսին՝ անկախ նրանց քաշից։ Ճարպակալում ունեցող պացիենտների միայն 63,7 տոկոսին են բժիշկները խորհուրդ տվել դիետա պահել, 64,2 տոկոսին՝ ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։

Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է սրտի առողջության EUROASPIRE IV եւ EUROASPIRE V կոհորտային հետազոտությունների տվյալները, այդ հետազոտություններն իրականացվել են 2012-2017թթ. 29 երկրներում։ Դրանց մասնակցել է սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող ավելի քան 10,5 հազար պացիենտ, որոնք հարցման եւ կլինիկական զննման են ենթարկվել սրտի նոպայի պատճառով հոսպիտալացվելուց 6-24 ամիս անց։ Նրանց մեկ քառորդը կանայք էին, կամավորականների միջին տարիքը՝ 62,5 տարեկան։ Արդյունքները հրապարակվել են European Heart Journal — Quality of Care and Clinical Outcomes-ում։

Հոսպիտալացման պահին պացիենտների 34,9 տոկոսը տառապում էր ճարպակալմամբ, եւ 46 տոկոսն ուներ ավելորդ քաշ։ Հետազոտության ժամանակ ճարպակալում ուներ մասնակիցների 36,9 տոկոսը, այսինքն՝ մեծ մասը։

Մասնակիցները, որոնց հաջողվել է սրտի նոպայից հետո իջեցնել մարմնի զանգվածը 5 տոկոսով եւ ավելի, հիպերտոնիայի եւ դիաբետի անհամեմատ ավելի ցածր ցուցանիշներ ունեին նրանց համեմատ, ովքեր չէին նիհարել կամ ավելի էին գիրացել։ Նրանք, ովքեր նիհարել էին, նշել էին ֆիզիկական ինքնազգացողության եւ տրամադրության լավացման մասին, նրանք նաեւ հետեւել էին ավելի առողջ սննդակարգի, քան հոսպիտալացումից առաջ, զբաղվել էին ֆիզիկական վարժություններով եւ սրտաբանական վերականգնում էին անցել։

«Թերեւս, բժիշկները ճարպակալումը լուրջ բժշկական խնդիր չեն համարում, որն ուշադրություն է պահանջում, հանձնարարականներ եւ ակնհայտ խորհուրդներ քաշի անձնական թիրախային ցուցանիշների վերաբերյալ»,- նշել են գիտնականները։ Նրանք հիշեցրել են, որ քաշն իջեցնելու օպտիմալ միջոցը սնվելու առողջ ռեժիմի եւ մշտական ֆիզիկական ակտիվության պահպանումն է։ Ընդ որում՝ խորհուրդ չի տրվում նիհարելը համադրել ծխելուց հրաժարվելու հետ, քանի որ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել