• Latest news

Որ դեպքերում պետք է կրծքավանդակում առաջացած ցավը վտանգավոր համարել

25 հունվարի, 2023  16:37

Ցավը կրծքավանդակում կարող է կապված լինել սիրտ-անոթային հիվանդությունների հետ, բայց միշտ չէ, որ այն լուրջ հիվանդության ազդանշան կարող է լինել։

Անգամ եթե կրծքավանդակում առաջ եկած ցավն ուժեղ է, այն կարող է կապված լինել այնպիսի վիճակների հետ, որոնք լուրջ սպառնալիք չեն պարունակում։ Մասնավորապես, դա կարող է տեղի ունենալ սթրեսի, տագնապայնության, երկարատեւ նյարդաբանական խախտումների հետ։

Ինչպե՞ս հասկանալ, որ կրծքավանդակում առաջ եկած ցավը վտանգավոր է։

Տեւողությունը. Ուժեղ կայուն ցավը վկայում է բժշկի դիմելու անհրաժեշտության մասին, ասել են Times of India պարբերականի բժշկական փորձագետները։ Նրանք խորհուրդ են տվել դիմել օգնության, եթե ցավը հինգ րոպե հետո չի անցնում։

Ախտանշանները. Եթե կրծքավանդակում առաջ եկած ցավը լուրջ խնդիրներ է ստեղծում, ապա հավելյալ կարող են առաջանալ.

  • հեւոց
  • սառը քրտինք
  • սրտխառնոց
  • հոգնածություն
  • թուլություն, վատ զգացողություն
  • խառնափնթոր գիտակցություն
  • ձեռքերի, մեջքի, ծնոտի ցավեր։

Ինչի՞ մասին է վկայում կրծքավանդակում առաջացած ժամանակավոր անհարմարության զգացողությունը. Երբ ծակող ցավը կրծքավանդակում առաջ է գալիս հանկարծակի եւ շատ կարճ է տեւում (ակնթարթ), դա կարող է բացատրվել կողերի վնասվածքով կամ մկանների ձգմամբ, ինչպես նաեւ կրծքավանդակի բորբոքմամբ, ֆիբրոմիալգիայով կամ գոտեւորող լիշայով՝ հիվանդություն, որը նման է ջրծաղկին։

Կրծքավանդակի ցավ աջ կողմում. Այն հաճախ կապված է թոքերի խնդիրների հետ, օրինակ՝ առաջ է գալիս թոքաբորբի կամ մեկ այլ թոքային վարակի դեպքում, ասթմայի նոպաների ժամանակ։

Կերակրափողի սպազմներ. Գոյություն ունի խանգարում, որի դեպքում առաջ են գալիս կերակրափողի անոմալ վիճակներ. մարդը հանկարծակի ուժեղ ցավ է զգում կրծքավանդակում, որը տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ։ Այդ ցավը հեշտությամբ կարելի է շփոթել ստենոկարդիայի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել