• Latest news

Քանի՞ բուժաշխատող է հավաստագրվել մինչ օրս Հայաստանում

28 հունվարի, 2023  17:47

Այս պահի դրությամբ Հայաստանում շուրջ 28 130 բուժաշխատող է հավաստագրում անցել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության ազգային ինստիտուտից։

Ընդհանուր առմամբ, կենտրոնում մուտքագրվել է շուրջ 30 000 հավաստագրման հայտ։ Հանձնաժողովների ուսումնասիրման փուլում է մոտ 570 փաթեթ, 1000-ը պատրաստ է հանձնաժողովներ ներկայացնելու համար, մոտ 300 փաթեթ խնդրահարույց է։

Հիշեցնենք, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը Հայաստանում ներդրվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2016 թ. մայիսի 4-ին։ Այս համակարգը ենթադրում է հնգամյա շրջափուլ, եւ առաջին հինգ տարին ավարտվել է 2021թ.։ Բայց կորոնավիրուսի համավարակի եւ 2020 թ. պատերազմի պատճառով որոշվել է բուժաշխատողների հավաստագրման ժամկետը հետաձգել մինչեւ 2023թ.։

Նախորդ տարվա ընթացքում քանիցս հայտարարվել է, որ Հայաստանում այն բուժաշխատողները, որոնք մինչեւ 2023
թ. հունվարի 1-ը անհրաժեշտ քանակությամբ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ չեն հավաքի եւ չեն ստանա հավաստագիր հետագա հնգամյա գործունեության համար, կզրկվեն աշխատելու հնարավորությունից։

Ըստ այդմ՝ հնարավո՞ր է, որ հայտ ներկայացրած, բայց դեռ հավաստագիր չստացած բուժաշխատողները զրկվեն աշխատանքից։ Այս հարցին ի պատասխան Առողջապահության ազգային ինստիտուտից պարզաբանեցին, որ հավաստագրման դիմած, սակայն դեռ չհավաստագրված մասնագետներին հավաստագրման ազգային կենտրոնի կողմից տրամադրվում են տեղեկանքներ առ այն, որ տվյալ բուժաշխատողի հավաստագրման գործընթացն ընթացքի մեջ է։

Ինստիտուտից նաև տեղեկացրեցին, որ կենտրոնը հիմա էլ շարունակում է հայտեր ընդունել։ Հնարավոր է, դա այն բուժաշխատողներն են, որոնք նոր են պատրաստվում աշխատանքի ընդունվել։ Ինչ վերաբերում է չհավաստագրված բուժաշխատողներին աշխատանքից ազատելուն, ապա դա ԱԱԻ գործառույթի մեջ չի մտնում, դա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պետք է իրականացնի ստուգումների միջոցով։

Նշենք նաև, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում կա մոտ 40 000 բուժաշխատող, բայց փաստացի մուտքագրվել է 30 000 հայտ։ Առողջապահության ինստիտուտից հայտնեցին, որ շատ բուժաշխատողներ մի քանի տեղ են աշխատում, և բոլոր աշխատավայրերից հաշվառվել են վիճակագրության մեջ։ Այնպես որ, չի կարելի համարել, որ 10 000 բուժաշխատող այս պրոցեսից դուրս է մնացել։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է