• Latest news

Հայտնի էնդովասկուլյար վիրաբույժ Բագրատ Ալեքյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

27 մարտի, 2023  14:36

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր, սիրտանոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրաբուժության առաջատար մասնագետ Բագրատ Ալեքյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։

Բժիշկ Ալեքյանը ՌԴ-ում սրտի բնածին արատներով երեխաների էնդովասկուլյար վիրահատությունների մեթոդների հեղինակն է։ Առաջին անգամ իրականացրել է նորածինների մոտ աորտայի և թոքային զարկերակի փականային ստենոզի բալոնային լայնացման եւ մի շարք այլ բարդ վիրահատություններ։  Առաջին անգամ աշխարհում իրագործել է աորտաթոքային միջնապատի դեֆեկտի փակում՝ Ամպլատցի օկլյուդերով, Ֆալոյի տետրադի ռադիկալ կորեկցիայից հետո աորտայի և աջ փորոքի միջև հետտրավմատիկ ֆիստուլայի փակման վիրահատություններ։

Ալեքյանը Ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է, ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման Ռուսաստանյան գիտական միության նախագահը: Ավելի քան 700 գիտական աշխատությունների հեղինակ է, ներառյալ 11 մենագրության և գրքի, տարբեր երկրներում հրատարակված բազմաթիվ գրքերի համահեղինակ։ 

2000թ․-ին Բ․Ալեքյանը պարգևատրվել է Բուրակովսկու անվան մեդալով՝ սիրտանոթային վիրաբուժության գծով երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ներդրման համար, 2001թ․-ին՝ Բուրակովսկու անվան մրցանակով՝ սիրտանոթային հիվանդությունների ռենտգենվիրաբուժական բուժման ոլորտում մեծագույն ներդրման համար։ 2006թ․-ին ՌԴ նախագահի որոշմամբ պարգևատրվել է  «Բարեկամության» շքանշանով, 2014թ․-ին՝ «Պատվո» շքանշանով։ 2015թ․-ին պրոֆ․ Ալեքյանին շնորհվել է ՌԴ Կառավարության մրցանակ գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2021թ․-ին պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկի շքանշանով։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է