Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր, սիրտանոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրաբուժության առաջատար մասնագետ Բագրատ Ալեքյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։
Բժիշկ Ալեքյանը ՌԴ-ում սրտի բնածին արատներով երեխաների էնդովասկուլյար վիրահատությունների մեթոդների հեղինակն է։ Առաջին անգամ իրականացրել է նորածինների մոտ աորտայի և թոքային զարկերակի փականային ստենոզի բալոնային լայնացման եւ մի շարք այլ բարդ վիրահատություններ։ Առաջին անգամ աշխարհում իրագործել է աորտաթոքային միջնապատի դեֆեկտի փակում՝ Ամպլատցի օկլյուդերով, Ֆալոյի տետրադի ռադիկալ կորեկցիայից հետո աորտայի և աջ փորոքի միջև հետտրավմատիկ ֆիստուլայի փակման վիրահատություններ։
Ալեքյանը Ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է, ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման Ռուսաստանյան գիտական միության նախագահը: Ավելի քան 700 գիտական աշխատությունների հեղինակ է, ներառյալ 11 մենագրության և գրքի, տարբեր երկրներում հրատարակված բազմաթիվ գրքերի համահեղինակ։
2000թ․-ին Բ․Ալեքյանը պարգևատրվել է Բուրակովսկու անվան մեդալով՝ սիրտանոթային վիրաբուժության գծով երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ներդրման համար, 2001թ․-ին՝ Բուրակովսկու անվան մրցանակով՝ սիրտանոթային հիվանդությունների ռենտգենվիրաբուժական բուժման ոլորտում մեծագույն ներդրման համար։ 2006թ․-ին ՌԴ նախագահի որոշմամբ պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով, 2014թ․-ին՝ «Պատվո» շքանշանով։ 2015թ․-ին պրոֆ․ Ալեքյանին շնորհվել է ՌԴ Կառավարության մրցանակ գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2021թ․-ին պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկի շքանշանով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր