• Latest news

Հայտնի մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

1 ապրիլի, 2023  12:03

UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։

Բժիշկ Շանթ Շեխերդիմյանը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա): Իր բժշկական կրթության ճանապարհը նա սկսել է Ֆիլադելֆիայի Դրեքսելի համալսարանում (Փենսիլվանիա), ապա ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան Կալիֆորնիայի համալսարանում (UCLA)` մասնագիտանալով գլոբալ առողջապահության ոլորտում: Դոկտոր Շեխերդիմյանը կլինիկական օրդինատուրան շարունակել է ընդհանուր վիրաբուժություն մասնագիտացմամբ Կալիֆորնիայի համալսարանում, որին հաջորդել է մանկական վիրաբուժության գծով գիտական աշխատանքը Տորոնտոյի Հիվանդ երեխաների կլինիկայում (The Hospital for Sick Children): Այժմ նա UCLA-ի վիրաբուժության դոցենտ է:    

Բժիշկ Շեխերդիմյանն իր ակադեմիական գործունեության մեծ մասը նվիրել է համաշխարհային առողջապահական հետազոտություններին և Հայաստանում առողջապահական համակարգի ամրապնդման գործին: Նա առաջնորդել է ավելի քան 30 ուսանողների և փորձնակների այս ոլորտում։ Դոկտոր Շեխերդիմյանը արժանացել է Ֆուլբրայթ ԱՄՆ մրցանակին՝ Հայաստանում քաղցկեղի սքրինինգի ազգային ծրագրերի զարգացմանն ուղղված իր հետազոտության համար: 2021 թվականին դոկտոր Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆորնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս նշանակմանը հաջորդիվ, նա տեղափոխվեց Հայաստան և դարձավ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, որտեղ և նա ներգրավվել է առողջապահական առաջնային օղակի զարգացման, ամրապնդման և որակի բարելավման ռազմավարությունների մշակման գործում: 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել