• Latest news

Կատուն դիաբետով հիվանդ տիրուհուն փրկել է կոմայից եւ դուրս եկել National Cat Awards մրցույթի եզրափակիչ փուլ

1 մայիսի, 2023  22:53

Կատուն, որը կոմայից փրկել է հիվանդ տիրուհուն, անցել է կատուների National Cat Awardsի մրցույթի եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքից 51-ամյա Ամանդա Ջեյմսոնը, որը հիվանդ է դիաբետով, մի անգամ գիշերը ուշագնաց է եղել, քանի որ պառկել էր քնելու  արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակով:

Ուիլլոու անունով կատուն սկսել է կծել կնոջ ոտքերը եւ թռնել 57-ամյա Ռեյ Շերվուդի ՝ Ջեյմսոնի զուգընկերոջ վրա, որը քնել էր հեռուստացույցի առաջ։ Կատուն արթնացրել է տղամարդուն եւ տարել ննջասենյակ, որտեղ Շերվուդը հայտնաբերել է, որ Ջեյմսոնը չի արձագաքնում ձայներին եւ հպումներին։ Տղամարդը շտապ օգնություն է կանչել։

«Սա ամենեւին բնորոշ չէ Ուիլոյին, ուստի ես որոշեցի վեր կենալ եւ նայել, թե ինչու է նա իրեն այդպես պահում: Նա վազում էր իմ եւ սանդուղքի միջեւ: Ես սկսեցի բարձրանալ, իսկ կատուն անընդհատ հետ էր նայում՝ համոզվելու, որ ես գալիս եմ նրա հետեւից։ Ննջասենյակում նա ցատկեց մահճակալի վրա, եւ ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ Ամանդայի հետ », - պատմել է Ռեյ Շերվուդը:

Տանտիրուհու հերոսական փրկության համար կատուն առաջադրվել է National Cat Awards-ի մրցանակին։ Հատուկ ընտանի կենդանիների այս մրցույթն ունի չորս անվանակարգ՝ «կատու-գործընկերներ», «ընտանիքի անդամներ», «փափկամազ հրաշքներ» եւ «հայտնիներ սոցիալական ցանցերից»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է