Այս պահին արդեն 23 բուժառուներ գտնվում են Այրվվածքաբանության ազգային կենտրոնում, նրանք հետազոտության ու բուժօգնության փուլում են գտնվում, եւ շտապօգնության մեքենաները անընդհատ բերում են նոր բուժառուների։ Այս մասին Այրվածքաբանության կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այստեղ բազմապրոֆիլ մասնագիտացված թիմի կողմից իրականացվում է տրիաժ, եւ հետագայում արդեն անհրաժաշետության պարագայում կտեղափոխվեն նաեւ այլ բժշկական կենտրոններ, բայց հիմնականը լինելու Այրվածքաբանության կենտրոն, ելնելով վնասվածքների էությունից« – ասաց նա։
Նա նշեց, որ Արցախից ուղղաթիռով փոխադրումներն անընդհատ իրականացվում են, եւ «մենք պիտի հասցնենք մինչեւ երեկո մեր ամբողջ կարողությունները օգտագործենք, եւ հնարավորինս արագ տեղափոխումները իրականացնենք»։
«Մեր նպատակն է բոլոր պացիենտներին տեղափոխել, և ոչ միայն այրվածքներով, գիտեք, որ որ վիրավորումներով եւս կան պացիենտներ, որոնց որ ճանապարհը փակ լինելու հետ կապված չենք կարողացել մինչ օրս տեղափոխել», – ասաց նա։
Նախարարի խոսքով, տեղափոխված բուժառուները հիմնականում գտնվում են ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ, երբ բժիշկները կամփոփեն տվյալները։
«Ստեփանակերտի մեր բժիշկները ամբողջ գիշեր կապի մեջ են եղել Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի կայունացնեն վիճակը և պատրաստեն տեղափոխման։ Եվ հիմա նրանք կստանան ամբողջական բուժօգնությունն այստեղ։», – ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում են գտնվում նաև նեղ մասնագետներ Իսպանիայից, սպասում են նաեւ Մեծ Բրիտանիայից բժիշկների ժամանմանը, որոնք կօգնեն հայ բժիշկներին։
«Այստեղ են նաև մասնագետներ մեր մյուս բուժկենտրոններից. ռեանիմատոլոգներ, տրավմատոլոգներ, և նրանք եւս միասնաբար աշխատում են», – ասաց նա։
Նշենք, որ news.am-ը հրապարակում է Այրվածքաբանության կենտրոնում գտնվող տուժածների թարմացվող ցուցակ՝ https://news.am/arm/news/783412.html
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր