• Latest news

Գիտնականները ստեղծել են «խելացի ձեռնոց», որը վերականգնում է ինսուլտ տարած պացիենտների ձեռնաթաթի շարժունությունը

17 հունվարի, 2024  10:14

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ինսուլտ տարած մարդկանց խումբը իր վրա փորձարկում է նոր տեխնոլոգիա, որը նպատակ ունի օգնել վերականգնելու ձեռնաթաթի շարժունությունը։

Մասնակիցները կրելու են նոր «խելացի ձեռնոց», որը կարող է հետեւել նրանց ձեռքերի եւ մատների շարժումներին վերականգնողական վարժությունների ժամանակ, փորձարկումները ղեկավարում է բժշկության պրոֆեսոր Ջենիս Էնգը։

Ձեռնոցը գերզգայուն սենսորային թելերի եւ սարքերի բարդ ցանց է, դրա օգնությամբ «մենք կարող ենք վերահսկել ձեռքերի եւ մատների շարժումները առանց տեսախցիկների օգտագործման։ Այնուհետեւ մենք կարող ենք ուսումնասիրել եւ ճիշտ կարգավորել դրանց վարժությունների ծրագրերն առավել լավ արդյունքների հասնելու համար՝ անգամ հեռահար կարգով»,- ասել է դոկտոր Էնգը։

Էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր, դոկտոր Փեյման Սերվատին, ասպիրանտ Արվին Տաշակորին եւ նրանց թիմը Texavie սթարտափից ստեղծել են «խելացի ձեռնոց»։ Դոկտոր Սերվատին մի քանի առաջընթաց քայլեր նկարագրել է Nature Machine Intelligence ամսագրի հոդվածում։

«Դա ամենաճշգրիտ ձեռնոցն է, որը կարող է հետեւել ձեռնաթաթի եւ մատների շարժումներին առանց տեսախցիկի։ Մեր մշակած մոդելների շնորհիվ ձեռնոցի մեքենայական ուսուցումը կարող է ստույգ որոշել մատների եւ ձեռնաթաթի բոլոր հոդերի անկյունները դրանց շարժման ժամանակ։ Տեխնոլոգիան աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ եւ արագ է գործում, կարող է հայտնաբերել ոչ մեծ ձգումներն ու ճնշումները եւ կանխատեսել շարժումները 99 տոկոս ճշգրտությամբ, ինչը համապատասխանում է շարժումն ընդգրկող թանկարժեք խցիկների արտադրողականությանը»,- նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է