• Latest news

Լյարդը կարող է արտադրել թթու, որն անհրաժեշտ է ուղեղի առողջության պահպանման համար. հետազոտություն

20 հունվարի, 2024  15:36

Տորոնտոյի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ պալմիտինային թթուն, որը պարունակվում է կրծքի կաթում, մսի եւ կաթնամթերքների մեջ, արտադրվում է լյարդի կողմից եւ ուղղվում դեպի զարգացող ուղեղ, երբ այն քիչ է սննդաբաժնում։

«Երբ մենք փոխեցինք պալմիտինային թթվի մակարդակը զարգացող մկների սննդաբաժնում, դա նրանց ուղեղի վրա որեւէ ազդեցություն չունեցավ»,- ասել է գլխավոր հետազոտող, պրոֆեսոր եւ Տեմերտիի համալսարանի ամբիոնի վարիչ  Ռիչարդ Բազինեն։

«Արդյունքները զարմանալի էին, որովհետեւ երբ դուք իջեցնում եք լիպիդների պարունակությունը սննդաբաժնում, դրանք սովորաբար քչանում են ուղեղում։ Բայց այս դեպքում լյարդը կարողացավ ավելացնել դրանց արտադրությունը, որպեսզի երաշխավորի դրանք բավական քանակությամբ՝ չնայած սննդաբաժնի չափազանց մեծ տարբերություններին»,- նշել են գիտնականներն իրենց հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Պալմիտինային թթուն հագեցած ճարպ է, որը խթանում է ուղեղի առողջությանը մի քանի միջոցներով ամբողջ կյանքի ընթացքում։ Այն մասնակցում է միելինային թաղանթի կառուցվածքում եւ ֆունկցիաների կատարման ընթացքում, որը մեկուսացնում է նեյրոնային կապերը եւ գործում է որպես մոլեկուլների նախագնաց, որոնք կարգավորում են բորբոքումը եւ խթանում բջիջների կողմից ազդանշանների հաղորդումը։

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ մարդիկ եւ այլ կաթնասուններ կարող են պալմիտինային թթու ստանալ սննդից կամ արտադրել այն, որի սինթեզի համար է հիմնականում պահանջվում գլյուկոզան։ Շատ ավելի քիչ է հայտնի այն մասին, թե որ աղբյուրի վրա է հենվում օրգանիզմը՝ կախված դիետայից, եւ աճի ու հասունության որ փուլերում։

Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները ընդգծում են պալմիտինային թթվի կարեւորությունը ուղեղի առողջության համար բոլոր փուլերում, բայց հատկապես զարգացման ժամանակ, երբ ճարպերի պահանջը, ըստ երեւույթին, ամենաբարձրն է։

Հետազոտողները նաեւ նշում են լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին մանկական կերակրախառնուրդներում դրա պարունակությունը նվազեցնելու համար, քայլ, որը վերջերս նախաձեռնել են որոշ արտադրողներ, որպեսզի իջեցնեն ծախսերն ու սահմանափակեն արմավի բերքի հավաքումը, որոնք պալմիտինային թթվի հիմնական աղբյուրն են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է