• Latest news

ԱՀԿ-ն կոչ է անում «հրատապ» պատվաստումների արշավներ կազմակերպել՝ կարմրուկի դեպքերի աճի պատճառով. Politico

23 հունվարի, 2024  23:55

2023 թվականի առաջին 10 ամիսներին կարմրուկի դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 30 անգամ, երեքշաբթի նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակը՝ կոչ անելով երկրներին իրականացնել «հրատապ» իմունիզացիայի արշավներ, գրում է Politico-ն։

ՄԱԿ-ի առողջապահական մարմինը ասում է, որ բարձր վարակիչ վիրուսի վերածննդի հետևում կանգնած է պատվաստումների անկման մակարդակը։ Վիրուսն առաջացնոմ է ջերմություն, հազ և հազվադեպ դեպքերում թոքաբորբ, ուղեղի բորբոքում և մահ:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկի ավելի քան 30 000 դեպք։ Սա համեմատվում է 941 դեպքի հետ՝ ամբողջ 2022 թվականին։ Վերջին ամիսներին դեպքերն աճել են, և ակնկալվում է, որ միտումը կշարունակվի, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ասել է ԱՀԿ-ն:

«Վիրուսի փոխանցումը դադարեցնելու և դրա հետագա տարածումը կանխելու համար հրատապ անհրաժեշտ է պատվաստում։ Կարևոր է, որ բոլոր երկրները պատրաստ լինեն արագ հայտնաբերել և արձագանքել կարմրուկի բռնկումներին, որոնք կարող են վտանգել կարմրուկի վերացման ուղղությամբ առաջընթացը»,- ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն:

ԱՀԿ-ի համաձայն՝ Covid-19 համաճարակը խաթարել է մանկական սովորական իմունիզացիան՝ 2020-ից 2022 թվականներին։ Փորձագետների գնահատմամբ՝ այս ընթացքում ավելի քան 1,8 միլիոն նորածին չի պատվաստվել կարմրուկի դեմ։ ԱՀԿ-ն հայտնել է, որ դեպքերը գրանցվել են այն երկրներում, որտեղ կարմրուկը պաշտոնապես հայտարարվել է վերացված էնդեմիկ հիվանդություն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել