• Latest news

Գիտնականները դեպրեսիայի բուժման անսպասելի մեթոդ են բացահայտել

10 փետրվարի, 2024  15:15

Գիտնականների գնահատմամբ՝ երկրագնդի չափահաս բնակչության 5 տոկոսը տառապում է դեպրեսիայից, հոգեկան խանգարում, որը բացասաբար է ազդում մարդու տրամադրության վրա։

Դեպրեսիայի մակարդակն ավելացել է COVID-19-ի համավարակի ժամանակ եւ դրանից հետո եւ շարունակում է ավելանալ այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսին են անհավասարությունը, աշխատանք կորցնելը եւ անարդյունավետ սոցիալական աջակցությունը։

Չնայած հակադեպրեսանտներն ընդհանուր առմամբ անվտանգ են առողջության համար, դրանք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ, ինչպիսին են ստամոքսի հետ կապված խնդիրները, գլխացավը, քնի հետ կապված խնդիրները, սեռական դիսֆունցկիան, քաշի ավելացումը եւ տագնապի զգացումը, ինչը երբեմն կարող է վատացնել մարդու կյանքի որակը։

Այժմ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ դեպրեսիա ունեցող մարդկանց մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան նրանցը, ովքեր չեն տառապում դեպրեսիայից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բուժման նոր մեթոդները՝ ուղղված մարմնի ջերմաստիճանի իջեցմանը, օրինակ՝ ջերմային թերապիան տաք վաննայում կամ սաունայում, կարող են օգտակար լինել հոգեկան առողջության համար։

Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Վայլի անվան նեյրոգիտությունների ինստիտուտի եւ Օշերի անվան ինտեգրատիվ առողջության կենտրոնի (Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարան) հոգեբուժության դոցենտ, հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Էշլի Մեյսոնի խոսքով՝  դեպրեսիան խիստ իջեցնում է կյանքի որակը, իսկ բուժման առկա մեթոդները չեն բավարարում բնակչության կլինիկական պահանջմունքները։

Դա հանգեցրել է այն բանին, որ դոկտոր Մեյսոնը եւ նրա թիմը ուսումնասիրել են պոտենցիալ կապը դեպրեսիայի եւ մարմնի բարձր ջերմաստիճանի միջեւ։

«Այդ կապը հատկապես հետաքրքիր է, որովհետեւ կան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ երբ մարդիկ դեպրեսիայի մեջ են գտնվում, անկախ այն բանից, թե ինչպես է նրանց համար ավելի լավ լինում, նրանց ջերմաստիճանն ունենում է կարգավորման միտում։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր տվյալներ, որոնք վկայում են, որ ջերմաստիճանային միջամտությունները կարող են նվազեցնել դեպրեսիայի ախտանշանները։ Օրինակ, կան տվյալներ այն մասին, որ ջերմային միջոցների, մասնավորապես՝ ինֆրակարմիր շոգեբաղնիքի օգտագործումը, առաջ է բերում մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում»,- եզրակացրել են գիտնականները։

Դոկտոր Մեյսոնը նշել է, որ մարմնի ջերմաստիճանի այդ բարձրացումը գործի կդնի օրգանիզմի ինքնասառեցման մեխանիզմները (ինչպիսին է քրտնարտադրությունը) եւ կարող է հանգեցնել մարմնի ջերմաստիճանի հետագա իջեցման. մարդը կսկսի քրտնել եւ սառեցնել ինքն իրեն։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել