• Latest news

Հայտնաբերվել է դեղամիջոց, որը կանխում է ռեւմատոիդ արթրիտը. The Lancet

15 փետրվարի, 2024  12:12

Աբատացեպտ դեղամիջոցը, որը նախատեսված է ռեւմատոիդ արթրիտի բուժման համար, կարող է նաեւ կանխել ռիսկի խմբում գտնվող մարդկանց հիվանդությունները։ Այս մասին տեղեկացրել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։ Գիտական աշխատանքի մասին կարճ ներկայացվել է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում։

Ռեւմատոիդ արթրիտը վտանգավոր աուտոիմունային հիվանդություն է, որն առաջանում է հոդերի հյուսվածքների դեմ իմունային համակարգի քրոնիկական արձագանքի դեպքում, ինչը հանգեցնում է ուժեղ հոդացավերի եւ հաշմանդամության։ Աբատացեպտը ներկայում օգտագործվում է որպես երկրորդ եւ երրորդ գծի արդյունավետ բուժում մարդկանց համար եւ ամեն շաբաթ ներարկվում է մկանային կամ ներերակային ձեւով։

Նոր հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 213 պացիենտ, որոնց մոտ նկատվել են վաղ ախտանշաններ, ինչպիսին են հոդացավերը, բայց այտուցներ չեն եղել։ Մի կեսին բուժել են աբատացեպտով, մյուսին՝ դատարկահաբով, ամեն շաբաթ, մեկ տարվա ընթացքում։ Այնուհետեւ դեղի ընդունումը դադարեցվել է, իսկ մասնակիցներին հետեւել են եւս 12 ամիս։

Աբատացեպտ ընդունած պացիենտների վեց տոկոսի մոտ առաջացել է արթրիտ՝ դատարկահաբ ընդունողների խմբի 29 տոկոսի համեմատ։ 24 ամիս հետո տարբերությունները  դեռեւս զգալի են եղել. ընդհանուր առմամբ աբատացեպտ ընդունած պացիենտների 25 տոկոսի վիճակն է հասել ռեւմատոիդ արթրիտի վիճակի դատարկահաբ ընդունածների խմբի 37 տոկոսի համեմատ։ Նաեւ ցույց է տրվել, որ դեղամիջոցը կարող է մեղմել ցավը, բարելավել կյանքի որակը եւ թեթեւացնել հոդի սինովիալ թաղանթի բորբոքումը։

Բուժման ընթացքում դեղն ստացած գրեթե բոլոր մարդկանց մոտ ոչ մի ախտանշան կամ նշան չի նկատվել, իսկ ոմանց մոտ սկսվել է ռեմիսիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է