• Latest news

Ռուսաստանում ստեղծվել է արյան մաքրման ունիվերսալ սորբենտ

17 փետրվարի, 2024  08:15

Կուրչատովի ինստիտուտի գիտնականներն ստեղծել են ունիվերսալ եւ անվտանգ նոր հեմոսորբենտ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Նորույթի կլանող հատկությունը երկուսից չորս անգամ ավելին է, քան բնական սորբենտներինը։

Կուրչատովի ինստիտուտում նշել են, որ նոր հեմոսորբենտը թունավոր չէ մարդու օրգանիզմի համար եւ չի քայքայում արյան բջիջները, տեղեկացրել է «Российская газета»-ն։

«Փորձը ցույց է տվել, որ նոր սինթետիկ մոնտմորիլոնիտը կարող է կլանել ավելի շատ տոքսիններ։ Բացի այդ, նյութը լրիվ անվտանգ է օրգանիզմի համար»,- նշել են ինստիտուտում։

Սինթետիկ համալիրները կրկնում են բնական ալյումոսիլիկատների՝ ալյումինի եւ սիլիցիումի օգտակար հատկությունները, որոնց օգտագործումը բժշկության մեջ սահմանափակ է պոտենցիալ վտանգավոր խառնուրդների առկայության պատճառով։

«Արհեստական սորբենտն ունի փուլային եւ քիմիական կազմ, ծակոտկեն-կառուցվածքային բնութագրեր, մասնիկների չափեր եւ մորֆոլոգիա»,- նշել են գիտական կենտրոնում։

Ռուս գիտնականների հայտնագործությունը կարող է հայրենական շուկայում փոխարինել օտարերկրյա նյութերին, այն ոչ միայն ավելի արդյունավետ է, այլեւ ավելի էժան է։ Բացի այդ, սինթետիկ մոնտմորիլոնիտները կարող են կիրառվել ոչ միայն վիրուսներից, մանրէներից եւ տոքսիններից արյունը մաքրելու, այլեւ վերքերի եւ այրվածքների միջոցների մշակման, ինչպես նաեւ բարդ խառնուրդներից կազմված սպիտակուցների էկստրակցիայի խրոմատոգրաֆիական համակարգերի ստեղծման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել