• Latest news

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. ծխողների թիվն աշխարհում նվազում է

17 փետրվարի, 2024  17:04

Ծխախոտի դեմ պայքարը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել, նշել են ԱՀԿ-ում։ Այսօր ծխում է աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակը, 2000թ. ծխում էր յուրաքանչյուր երրորդը, տեղեկացրել է Euronews-ը։

Ծխախոտի արտադրանքի սպառման մակարդակը շարունակում է նվազել, նշվել է երեքշաբթի ԱՀԿ հրապարակած զեկույցում։ ԱՀԿ տվյալներով՝ այսօր աշխարհում կա 1 մլրդ 250 մլն մեծահասակ ծխող։

«Մենք այսօր 19 մլն-ով քիչ ծխող ունենք, քան երկու տարի առաջ։ Առաջին անգամ է, երբ այսպիսի նվազում ենք տեսնում»,- նշել է ԱՀԿ առողջության ամրապնդման վարչության տնօրեն Ռյուդիգեր Կրեխը։

Ամենաբարձր ցուցանիշները Հարավարեւելյան Ասիայում են, այստեղ ծխում է բնակչության մեկ քառորդից ավելին, երկրորդ տեղում Եվրոպան է։ ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում այսուհետ եւս ներդնել ծխախոտի դեմ պայքարի եւ ծխախոտի արդյունաբերության միջամտության քաղաքականությունը։

«Տարածաշրջանը, որը խնդրահարույց է, Եվրոպան է։ Որոշ երկրներում կամ աճում է ծխող կանանց թիվը, կամ ընդհանուր առմամբ այն պահպանվում է շատ բարձր մակարդակում»,- նախազգուշացրել է Կրեխը։

Ծխախոտի սպառման աճ դեռեւս նկատվում է մոլորակի վեց երկրներում՝ Կոնգոյում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում, Հորդանանում, Օմանում եւ Մոլդովայում։

ԱՀԿ տվյալները ցույց են տալիս, որ երկրների մեծ մասում ծխախոտն ու նիկոտինային արտադրանքն օգտագործում են 13-15 տարեկան երեխաները։ Էլեկտրոնային սիգարետների օգտագործումը դեռահասների շրջանում հասել է տագնապ առաջացնող մակարդակի։

«Մեծ Բրիտանիայում վերջին երեք տարում էլեկտրոնային սիգարետներ օգտագործող դեռահասների թիվը ավելացել է 150 տոկոսով։ Ոսուցիչները զանգահարում են մեզ եւ ասում, որ երեխաները չեն կարող մնալ դասին 45 րոպե, որովհետեւ պետք է դուրս գան, որ էլեկտրոնային սիգարետ ծխեն»,- ասում է Կրեխը։

Քանի որ էլեկտրոնային սիգարետների մեծ մասը ձեռք է բերվում ինտերնետով, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին հետեւել, որպեսզի այդ սարքերը հասանելի չլինեն երեխաներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել