• Latest news

Էրեբունի ԲԿ-ում եռյակ է ծնվել՝ Վահեն, Յանան և Էվան

20 մարտի, 2024  19:28

«Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ և մեկ տղա: Այս մասին հաղորդվում է Instagram սոցիալական ցանցի բժշկական կենտրոնի էջում։

Էրեբունի ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Մալումյանը հրապարակված տեսանյութում նշում է, որ հղիությունը տեղի է ունեցել երիտասարդ զույգի հարսանիքից 2 ամիս անց։ Բնական ճանապարհով բեղմնավորված եռյակները՝ առանց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, շատ հազվադեպ են: Մասնագետի խոսքով, դա տեղի է ունենում միայն 1-2%-ի դեպքում ամբողջ բնակչության մեջ։

Երեխաները ծնվել են հղիության 34 շաբաթականում։

«Սա մեր փոքրիկ հաղթանակն է, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հերթական հաղթանակը մեր գլխավոր բժիշկ Պողոսյան Անդրանիկ Պողոսովիչի գլխավորությամբ»,- նշել է բժիշկ Մալումյանը։

Եռյակի երիտասարդ մայրն իր հերթին ասաց, որ երեխաների անուններն արդեն ընտրված են՝ Վահե (ծննդյան պահին կշռել է 1900 գրամ), Յանա (1547 գրամ) և Էվա (1400 գրամ)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Erebouni MC/Էրեբունի ԲԿ (@erebouni_mc)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll