• Latest news

Վեգանական միսը բարձրացնում է դիաբետի առաջացման վտանգը. АJСN

13 ապրիլի, 2024  14:16

Սինգապուրի Ազգային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բուսական մսի մեջ աղի եւ ածխաջրերի ավելցուկը կարող է վատացնել արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը՝ դրանով իսկ առաջ բերելով դիաբետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition-ում (АJСN)։

Հետազոտությանը մասնակցել են 89 սինգապուրցիներ, որոնց մոտ բարձր է եղել երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։ Նրանց բաժանել են երկու խմբի՝ կախված կայանալիք ութշաբաթյա դիետիկ միջամտությունից։ Առաջին խմբի փորձարկվողները պետք է հետեւեին սովորական սննդակարգի, որում ներառված էին կենդանական ծագման մթերքներ։ Երկրորդ խմբի մասնակիցներին առաջարկվել է բնական միսը փոխարինել վեգանականով (բուսականով)։

Փորձաշրջանի ավարտին գիտնականները համեմատել են նատրիումի, գլյուկոզայի եւ խոլեստերինի խտությունը մասնակիցների արյան մեջ՝ հետազոտությունն սկսվելուց առաջ եղած խտության համեմատ։ Նրանք հայտնաբերել են, որ վեգանական սննդակարգի հետեւողների մոտ արյան մեջ շաքարի մակարդակն սկսել է անկայուն դառնալ։ Դա նշանակում է, որ բուսական մսի օգտագործումը բարձրացրել է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը արդեն նման ռիսկ ունեցող մասնակիցների մոտ։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ մսակերների արյան մեջ նատրիումի պարունակությունն ավելի ցածր է եղել նրանց համեմատ, ովքեր բուսական սնունդ են ընդունել։ Նատրիումի ավելցուկն օրգանիզմում կարող է հանգեցնել այտուցվածության եւ արյան ճնշման բարձրացման, ինչն, իր հերթին, կարող է առաջ բերել սրտի եւ անոթների հիվանդություններ։

Գիտնականների խոսքով՝ օրգանիզմի այդ բացասական փոփոխությունները երկրորդ խմբի մասնակիցների մոտ պայմանավորված են եղել վեգանական մսի մեջ աղի եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել