Ապրիլի 27–ին Երևանում, Best Western Plus Congress հյուրանոցում տեղի կունենա բժշկական մարքեթինգին և անձնական բրենդին նվիրված Med Brand սեմինարը։
Սեմինարի խոսնակներն են
- բժիշկ-ճառագայթաբան, ՀՀ առաջին բժիշկ-ինֆլյուենսեր Շաքե Հմայակյանը
- բժիշկ ուրոլոգ, անդրոլոգ Դավիթ Տոնոյանը
- հոգեբան, հաղորդակցության փորձագետ Թամարա Սիմոնյանը
- դեղագետ, դ.գ.թ., առողջապահության կազմակերպիչ Մարթա Սիմոնյանը
- բժիշկ֊ստոմատոլոգ, Սանկտ Պետերբուգի «Два Дантиста» կլինիկայի տնօրեն Անաստաս Կուբուսը
- մարքեթինգի մասնագետ Լուսինե Աթյանը
Թեմաներ՝
- Անձնական բրենդ
- Բժշկի թիրախային լսարանը և դրա սեգմենտավորումը
- Ինչպե՞ս գտնել սեփական ոճը
- Ինչու՞ է բժշկին անհրաժեշտ զարգացնել անձնական բրենդը
- Ինչպե՞ս լինել ավելի ներկայանալի
- Ժամանակակից անձի բրենդինգը ի հակադրություն ավանդական բրենդիգի
- Ինչպե՞ս ինքնարտահայտվել անձնական բլոգում․ հիմնական սխալները, խոչընդոտները և լուծումները
- Սոց․ ցանցերում մասնագետի ներկայության կարևորությունը․ վախեր և մտքեր, որոնք խանգարում են դրան, դրանց հաղթահարման եղանակները
- Մասնագիտական կապերի հաստատման արվեստ
- Ինչպե՞ս է դրան նպաստում անձնական բրենդը՝ սոց․ կայքերից դուրս
- Անձնական բրենդ՝ ուսանողից դեպի հայտնի մասնագետ
- Անձնական բրենդի ազդեցությունը գործընկերային/կոլեգիալ հարաբերությունների վրա
- Բուժառուի վստահություն և հավատարմություն առաջին իսկ այցից
- Մասնագետի հանդեպ վստահության ձևավորման մեթոդները
- Բուժառուի/այցելուի հետ արդյունավետ կապի հաստատում (touchpoints)
- Հարմարավետ միջավայրի ստեղծում
- Սոցիալական մեդիայի հնարավորությունները և դրա օգտագործումը մասնագիտական աճի համար
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում