• Latest news

ՌԴ-ում ստեղծվել է խելացի վիրակապ էլեկտրախթանման մեթոդի հիման վրա վերքերը բուժելու համար

14 մայիսի, 2024  11:59

Ռուսաստանում ստեղծվել է խելացի վիրակապ էլեկտրախթանման մեթոդի հիման վրա քրոնիկական վերքերը բուժելու համար։ Այն չունի իր նմանակը, աշխատում է էլեկտրախթանման սիզբունքի հիման վրա, դրա օգնությամբ վերքի օջախում սեղմվում են իմունային բջիջները, ընդ որում, հյուսվածքները հագենում են թթվածնով, դրանց վրա հակաբակտերիալ ազդեցություն է գործվում, տեղեկացրել է RT-ը՝ հղում կատարելով Ազգային տեխնոլոգիական օլիմպիադայի պլատֆորմին։

Էլեկտրախթանման մեթոդները վերջին տարիներին մանրակրկիտ ուսումնասիրվում են գիտնականների կողմից, այդ թվում դիտարկվում են դրանց ինտեգրման միջոցները էլեկտրոնային վիրակապերի աշխատանքում։ Բուժման այս միջոցի օգտագործումը կարող է արագացնել հյուսվածքների վերարտադրումը տարբեր ծանրության վերքերի բուժման ժամանակ, այն վիրահատական միջամտություններ չի պահանջում եւ բավական պարզ է։

Նման վիրակապեր կարելի է օգտագործել, օրինակ, շաքարային դիաբետի հետեւանքով առաջացած վերքերի բուժման համար։

Հայտնագործությունն այսօրվա դրությամբ առայժմ նախատիպի վիճակում է, նախագծի հետագա իրականացման համար կիրականացվեն մինչկլինիկական եւ կլինիկական հետազոտություններ Ալմազովի կենտրոնի սթարտապ-ստուդիայի աջակցությամբ։ Այնուհետեւ գիտնականները մտադիր են արտոնագիր ստանալ եւ պայմանավորվել «խելացի» վիրակապերի սերիական արտադրման համար։

Հիշենենք, որ ռուսաստանցի գիտնականներն ստեղծել են հակաբակտերիալ միջոցներ (փատչ) արծաթով եւ հակաբիոտիկներով՝ քրոնիկական վերքերի բուժման եւ բարդությունները կանխելու համար հետվիրահատական շրջանում։ Մեթոդը ենթադրում է վիրակապը հագեցնել արծաթի իոններով եւ հակամիկրոբներով կամ բիոակտիվ միացություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է